Background Background
Ինտերակտիվ թրեյնինգ Ծաղկաձորում «Հայաստանում և արտերկրում գործատուին ճիշտ ներկայանալու  հմտություններ» խորագրով: Darken cover for image
google_analytics_views_alt
270
Ինտերակտիվ թրեյնինգ Ծաղկաձորում «Հայաստանում և արտերկրում գործատուին ճիշտ ներկայանալու հմտություններ» խորագրով:

Ավելի վաճառվող CV 2 ժամում կամ Ձեզ ետ կվերադարձնեն Ձեր 3000 դրամը:

Global Media Lab ընկերությունը International Media Holding-ի հովանավորությամբ կազամակերպում է «Հայաստանում և արտերկրում գործատուին ճիշտ ներկայանալու հմտություններ» խորագրով թրեյնինգ: Վերջինս նվիրված է հայ երիտասարդների շրջանակներում արդի հիմնախնդիր հանդիսացող հայկական և արտերկրյա աշխատաշուկայում պատշաճ  ներկայանալու սխալներին, թերություններին և ոչ գործնական մոտեցմանը:

Թրեյնինգը տեղի կունենա փետրվարի 28-ին Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցային համալիրում՝ Հայաստանի ամենամեծ  նորակառույց կոնֆերանս սրահում:

Ես կարող եմ դիմել  թրեյնինգին, եթե.

  • Իմ առաջին քայլերն եմ անում դեպի աշխատաշուկա և գործատուին պատշաճ ներկայանալու խորհրդավության կարիք ունեմ.
  • Գիտակցում եմ գործատուին գրագետ  դիմելու կարևորությունը իմ հմտություններին և գիտելիքներին համապատասխան աշխատանք գտնելու հարցում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում.
  • Երիտասարդ մասնագետ եմ և ցանկանում եմ մուտք գործել արտասահմանյան աշխատաշուկա.
  • Ունեմ աշխատանք, որը կատարելագործելու նպատակով ցանկանում եմ մասնակցել արտասահմանյան մասնագիտական ծրագրերի:

Նպատակ և խնդիրներ.

Թրեյնինգի նպատակն է հրավիրված մասնագետների միջոցով մասնակցին փոխանցել այն հիմնական հմտությունները և գիտելիքները, որոնք նա անմիջապես գործի կդնի նոր աշխատանքային հնարավորություններ ձեռք բերելու ակնկալիքով:

Նպատակին հասնելով՝ լուծում ենք  արժանապատիվ աշխատանք գտնելու  արդի խնդիրը:

Թրեյնինգի ժամանակ քննարկվելու են հիմական երկու թեմա. 

  • CV - ի գրելու ամենատարածված սխալները և ամենակրեատիվ լուծումները
  • Արտասահմանյան նախագծերին և թափուր աշխատատեղերին դիմելու մարտավարություն

Օրակարգ

10:30 – Ժամանում Ծաղկաձոր

11:00 - Պաշտոնական բացում

11:10 - Թրեյնինգ (մաս 1)

12:00 - Թրեյնինգ (մաս 2)

13:00 - Ազատ ժամ

16:00 - Պաշտոնական փակում

16:10 - Վերադաձ Երևան

Նախագծի պայմանները

 

Դասընթացի անցկացման վայրը՝ Կոտայքի մարզ, Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փող., 34/1 շենք

Դասընթացի տևողությունը` 2 ժամ (սկիզբը ժամը 11:00-ին)

Դասընթացի ձևաչափը` ինտերակտիվ

 

Ամբողջ ծրագրի արժեքը` 3 000 ՀՀ դրամ (ներառյալ ճանապարհածախս)



Մանսնակցելու համար սեղմել այստեղ կամ զանգահարել   

 (010) 22 12 39, (093) 19 73 40

Ինտերակտիվ թրեյնինգ Ծաղկաձորում «Հայաստանում և արտերկրում գործատուին ճիշտ ներկայանալու  հմտություններ» խորագրով: thumbnail

Top ընթերցվածները
26 արտասահմանյան համալսարաններ ներկա կլինեն INTERNATIONAL EDUCATION SUMMIT Հայաստանում մայիսի 7-ին

IES-ը բացառիկ հնարավորություն է տալիս Քեզ ԱՆՎՃԱՐ ուսումդ շարունակելու, մասնագիտական կուրսերի մասնակցելու և ամառային դպրոցնում սովորելու աշխարհի 26 երկրներից մեկում

Armenia TV, Shant TV, H2 հեռուստաալիքների մեկնաբանումը Armenian Business Meeting-ի վերաբերյալ

«Armenian Business meeting»-ը լուսաբանվեց հայաստանյան առաջատար՝ «Արմենիա», «Շանթ» և «Հ2» հեռուստաընկերությունների պրոֆեսիոնալ մասնագետների կողմից:

Վիդեո
30
Հունվար, 2015
Նախագծի մենեջեր

Շտապ: Թափուր աշխատատեղեր Global Media Lab ընկերությունում: Վերջնաժամկետ՝ 7.04.2015

Աշխատանք
1
Ապրիլ, 2015
CV կազմելու 2015 թվականի տենդենցները

Նոր ժամանակաշրջանի CV-ի 17 օրինակ, որոնք անտարբեր չեն թողել ոչ մի գործատուի և HR-մասնագետի

Աշխատանք
10
Մարտ, 2015
Ի՞նչը միավորեց Ucom, Braind և Pepsi ընկերություններին նոյեմբերի 28-ին

Ucom, Braind և Pepsi ընկերությունների ղեկավարները Marketers Community-ում

GML Academy
5
Դեկտեմ․, 2015