Ստեղծվեց օնլայն-դպրոց, որի միջոցով տարբեր ոլորտի մասնագետներ փորձագետների կողմից ստացան անհրաժեշտ գիտելիքներ, որի միջոցով ստողծեցին և զարգացրի սեփական «ԵՍ-բրենդը»
Ոլորտում հաջողություններ գրանցելու և մրցակցային առավելություններ ձեռք բերելու համար անհրաժեշտ է անընդմեջ ինքնակրթվել և զարգացնել հմտություններ: Անձի բրենդավորում դասընթացն իր տեսակով եզակի է, որի ժամանակ նախ մասնակիցների հնարավորություն է տրվում հասկանալու տվյալ պահին իրենց սեփական բրենդի դիրքավորումը շուկայում, իսկ դասընթացի ողջ ընթացքում ձեռք են բերվում հմտություններ սեփական ԵՍ բրենդը ձևավորելու և զարգացնելու համար:
Համագործակցությունը ցանկացած կազմակերպության հաջողությունների առանցքային մասն է, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում հեշտությամբ հասնել սահմանված նպատակներին և իրագործել կազմակերպության առաքելությունը: Ինչպես նշվում է աֆրիկյան ասացվածքում. ՛՛Եթե ցանկանում եք արագ գնալ, գնացեք մենակ: Եթե ուզում եք գնալ հեռու, գնացեք միասին՛՛:
Ինչպե՞ս կարող են երկու միանման կայքեր որոնման ժամանակ հայտնվել տարբեր տողերում: Ի՞նչ հնարքներ գոյություն ունեն կայքի օրգանիկ առաջխաղացման համար: Արդյո՞ք հարավոր է կառուցել որոնողական համակարգերի ՛՛աչքերը շոյող՛՛ կայք: Այս հարցերի պատասխաններն ունենալու համար ծանոթացե՛ք GML academy-ի կազմակերպած դասընթացին:
Յուրաքանչյուր վայրկյան Google-ում ավելի քան 40,000 որոնման հարցում է կատարվում. ահռելի մեծ թիվ է, չէ՞: Որոնման արդյուքում որոշ էջեր դասակարգվում են ավելի բարձր քան մյուսները, ինչին կարելի է հասնել ինչպես վճարովի, այնպես էլ օրգանիկ եղանակով, որը ոչ միշտ է այնքան հեշտ, որքան թվում է առաջին հայացքից: