Background Background
«Դարձի՛ր ԲՐԵՆԴ աշխատաշուկայում» մեգաթրեյնինգը գրանցեց նոր ռեկորդ, ունենալով 560 մասնակից (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Darken cover for image
google_analytics_views_alt
48
«Դարձի՛ր ԲՐԵՆԴ աշխատաշուկայում» մեգաթրեյնինգը գրանցեց նոր ռեկորդ, ունենալով 560 մասնակից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սա միայն տեսնել է պետք

Global Media Lab մարքեթինգային  ընկերությունը հերթական  անգամ նախաձեռնել էր իր մեծամասշտաբ՝ «Դարձի՛ր ԲՐԵՆԴ աշխատաշուկայում»  խորագրով թրեյնինգը

Այն տեղի ունեցավ փետրվարի  28-ին Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցային համալիրի՝ տարածաշրջանի ամենամեծ  կոնֆերանս սրահում: Թրեյնինգը նվիրված էր  հայ երիտասարդների շրջանում արդի հիմնախնդիր հանդիսացող հայկական և արտերկրյա աշխատաշուկայում պատշաճ  ներկայանալու սխալներին, թերություններին և ոչ գործնական մոտեցմանը:

Թրեյնինգին մասնակցեց ՀՀ տարբեր բուհերում սովորող ավելի քան 600 ուսանող:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ International Media Holding-ի հիմնադիր նախագահ Արման Վարդանյանը, ով  հանդիսանում էր նախագծի գլխավոր հովանավորը : Նա իր խոսքում կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը, որոնք երիտասարդների համար ստեղծում են հարթակներ ինքնադրսևորվելու, սովորելու և սեփական ունակություններն ի ցույց դնելու համար:

Հաջորդը ելույթ ունեցավ «Սերունդ համահայկական Երիտասարդական Կենտրոն» ՀԿ-ի նախագահ Տիգրան Շադունցը, ով ներկայացրեց իրենց կազմակերպության գրանցած հաջողությունների գաղտնիքը և պատմեց Global Media Lab-ի հետ համագորածակցության մասին:

Golden Palace հյուրանոցային համալիրի փոխտնօրեն Արշամ Շահբազյանը ողջունելով ներկաներին նշեց, որ միջոցառման մասնակիցներն առաջիներն են, ովքեր հնարավորություն ունեցան՝ ներկա  գտնվելու տարածաշրջանում իր տեխնիկական հնարավորություններով և չափերով նման չունեցող այդ շքեղ սրահում:

Թրեյնինգի նպատակն է հրավիրված մասնագետների միջոցով մասնակցին փոխանցել այն հիմնական հմտությունները և գիտելիքները, որոնք նա անմիջապես գործի կդնի նոր աշխատանքային հնարավորություններ ձեռք բերելուց դեպքում:

Միջոցառման ժամանակ քննարկվեց երկու հիմական թեմա. 

Նախագծի հեղինակ, Global Media Lab ընկերության հիմնադիր  տնօրեն ՝ Սեդա Վարդանյանը իր ելույթում ներկայացրեց   աշխատանք գտնելու  արդի խնդիրների լուծման, խոսեց CV գրելու ամենատարածված սխալների մասին և առաջարկեց ամենակրեատիվ լուծումները, ինչպես նաև  աշխատաշուկայում բրենդ դառնալու համար անհրաժեշտ միջոցները, հնարքները և պահանջները:

Հաջորդիվ ծրագրային ելույթներով հանդես եկան «Մասթեր պլյուս» լեզվի և բիզնեսի միջազգային դպրոցի ղեկավար Լիանա Աչիկյանը և Աշխեն Մանուկյանը: Նրանք ներկայացրին արտերկրում գործատուին ճիշտ ներկայանալու հմտություններ և տեղեկացրին  գործող ծրագրերի առանձնահատկությունների մասին,

Միջոցառման ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան՝ այցելելու Ծաղկաձորում գտնվող Կեչառիս վանական համալիր:

Տունդարձի ճանապարհին մասնակիցներն ակտիվորեն քննարկեցին թրեյնինգի ժամանակ ստացած գիտելիքները, փորձը և դրա արդիականությունը՝ ներկայացնելով սեփական պատկերացումներն ու առաջարկները: 

Top ընթերցվածները
26 արտասահմանյան համալսարաններ ներկա կլինեն INTERNATIONAL EDUCATION SUMMIT Հայաստանում մայիսի 7-ին

IES-ը բացառիկ հնարավորություն է տալիս Քեզ ԱՆՎՃԱՐ ուսումդ շարունակելու, մասնագիտական կուրսերի մասնակցելու և ամառային դպրոցնում սովորելու աշխարհի 26 երկրներից մեկում

Armenia TV, Shant TV, H2 հեռուստաալիքների մեկնաբանումը Armenian Business Meeting-ի վերաբերյալ

«Armenian Business meeting»-ը լուսաբանվեց հայաստանյան առաջատար՝ «Արմենիա», «Շանթ» և «Հ2» հեռուստաընկերությունների պրոֆեսիոնալ մասնագետների կողմից:

Վիդեո
30
Հունվար, 2015
Նախագծի մենեջեր

Շտապ: Թափուր աշխատատեղեր Global Media Lab ընկերությունում: Վերջնաժամկետ՝ 7.04.2015

Աշխատանք
1
Ապրիլ, 2015
CV կազմելու 2015 թվականի տենդենցները

Նոր ժամանակաշրջանի CV-ի 17 օրինակ, որոնք անտարբեր չեն թողել ոչ մի գործատուի և HR-մասնագետի

Աշխատանք
10
Մարտ, 2015
Ի՞նչը միավորեց Ucom, Braind և Pepsi ընկերություններին նոյեմբերի 28-ին

Ucom, Braind և Pepsi ընկերությունների ղեկավարները Marketers Community-ում

GML Academy
5
Դեկտեմ․, 2015