Background Background
Business to Employee Meeting   “Գտի՛ր աշխատանք մեկ օրում լավագույն ընկերություններում” Darken cover for image
google_analytics_views_alt
294
Business to Employee Meeting “Գտի՛ր աշխատանք մեկ օրում լավագույն ընկերություններում”
Աշխատանք
22
Հունիս, 2015

“Գտի՛ր աշխատանք մեկ օրում լավագույն ընկերություններում”

Հունիսի 16–ին Elite Plaza Բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Global Media Lab մարքեթինգային ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված «Business to Employee Meeting» «Գտիր աշխատանք մեկ օրում լավագույն ընկերություններում» խորագրով ինտերակտիվ նախագիծը: Նախագիծը համախմբել էր լավագույն HR-մասնագետներին և որակյալ կադրերին, որոնց մի մասը նախապես վերապատրաստման դասընթաց են անցել Ծաղկաձորում՝ «Ինչպես դառնալ Բրենդ աշխատաշուկայում» խորագրով թրեյնինգի ընթացքում, որը տեղի էր ունեցել փետրվարի  28-ին Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցային համալիրի՝ տարածաշրջանի ամենամեծ  կոնֆերանս սրահում: Թրեյնինգը նվիրված էր եղել հայ երիտասարդների շրջանում արդի հիմնախնդիր հանդիսացող հայկական և արտերկրյա աշխատաշուկայում պատշաճ  ներկայանալու սխալներին, թերություններին և ոչ գործնական մոտեցմանը: Թրեյնինգին մասնակցել էր  ՀՀ տարբեր բուհերում սովորող ավելի քան 600 ուսանող:

«Business to Employee Meeting» ինտերակտիվ նախագծին ներկա էին Հայաստանից և արտերկրից 25 տարբեր կազմակերպությունների HR ղեկավարներ, ովքեր ներկայացրին իրենց ընկերությունները, կորպորատիվ մշակույթը և թափուր աշխատեղերը: Կազմակերպությունների անդամները տնտեսության տարբեր ոլորտներ էին ներկայացնում՝ հիմնականում Հայաստանում և արտասահմանում խոշոր և միջին բիզնես: Դրանք էին`  Nissan, Atenq, Armobil, Royal Tulip, AutoFun, Bet construct, Jobfinder.am, Management Mix, Melante, Elite Plaza, Barsis, Golds Gym, Lratvakan Radio, Global Credit, Ginosi Apartments, AKZ Ararat cognac factory, Armenia Wine, Arge Business, SFL, Simply Technologies, Prof Al, Sard, Oxfam, Erebuni Hygiene:

Նախագծի նպատակն էր օգնել HR-մասնագետներին գտնել որակյալ կադրեր 1 օրում և աջակցել երիտասարդներին գտնել արժանապատիվ աշխատանք: Համաժողովը հագեցած էր: Այն բաղկացած էր 3 փուլից:

Առաջին փուլի ընթացքում HR-մասնագետները հնարավորություն ունեցան 4-ից 5 րոպե գրաֆիկորեն ներկայացնել իրենց ընկերությունները մեծ էկրանին: Այնուհետև երկրորդ փուլում նրանք ներկայացրին իրենց ընկերությունների թափուր աշխատատեղերը, որոնք կային այդ պահի դրությամբ: HR-մասնագենտերը նաև նշեցին թե ինչ սկզբունքներով են ընտրում աշխատողների, այսինքն ինչ հմտություններ է անհրաժեշտ ունենալ, որպեսզի համապատասխանել տվյալ հաստիքին: Երրորդ փուլը ուղեկցվեց հարց ու պատասխանով HR-մասնագետների և կադրերի միջև: Բաց քննարկումերի ժամանակ կոնկրետ հաստիքներով հետաքրքրված անձինք հնարավորություն ունեցան ուղղել իրենց հարցերը HR-մասնագետներին և ստանալ սպառիչ պատասխաններ: Coffee Break-ի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան դեմ առ դեմ զրուցել HR-մասնագենտերի հետ և ավելի մանրամասն ուղղել իրենց հարցերը:

Համաժողովի ընթացքում տեղի ունեցավ նաև պրակտիկ վարպետության դաս Հայաստանի ամենաբարձր վարձատրվող բիզնես թրեյներներից մեկի՝ Վահե Այվազյանի կողմից, ով կիսվեց իր երկար տարիների փորձով տվյալ բնագավառում և տվեց պրակտիկ խորհուրդներ թե՛ HR-մասնագենտերին և թե՛ կադրերին:

Միջոցառման ընթացքը լուսաբանեց Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը: Global Media Lab մարքեթինգային ընկերության հիմնադիր տնօրեն Սեդա Վարդանյանը Լրատվական Ռադիո FM 106.5-ին տված հարցազրույցում ուրախությամբ նշեց, որ նախագծի արդյունքում Paris Hotel-ում մասնակիցներից մեկը  հրավրվել է  հարցազրույցի և ընդունվել աշխատանքի: Սեդա Վարդանյանը հարցազրույցի ժամանակ խոսեց Business to Employee Meeting-ը կազմակերպելու մտահաղացման, իր բնույթով բացառիկ լինելու մասին, ինչպես նաև խորհուրդներ տվեց ճիշտ և գրագետ CV գրելու և գործատուին ներկայանալու մասին:

Նախագիծը կլինի շարունակական և հաջորդը նախատեսվում է սեպտեմբեր ամսին: Բոլոր ցանկացողները կարող են գրանցվել այստեղ:

Տե՛ս միջոցառման լուսանկարները 

Top ընթերցվածները
26 արտասահմանյան համալսարաններ ներկա կլինեն INTERNATIONAL EDUCATION SUMMIT Հայաստանում մայիսի 7-ին

IES-ը բացառիկ հնարավորություն է տալիս Քեզ ԱՆՎՃԱՐ ուսումդ շարունակելու, մասնագիտական կուրսերի մասնակցելու և ամառային դպրոցնում սովորելու աշխարհի 26 երկրներից մեկում

Armenia TV, Shant TV, H2 հեռուստաալիքների մեկնաբանումը Armenian Business Meeting-ի վերաբերյալ

«Armenian Business meeting»-ը լուսաբանվեց հայաստանյան առաջատար՝ «Արմենիա», «Շանթ» և «Հ2» հեռուստաընկերությունների պրոֆեսիոնալ մասնագետների կողմից:

Վիդեո
30
Հունվար, 2015
Նախագծի մենեջեր

Շտապ: Թափուր աշխատատեղեր Global Media Lab ընկերությունում: Վերջնաժամկետ՝ 7.04.2015

Աշխատանք
1
Ապրիլ, 2015
CV կազմելու 2015 թվականի տենդենցները

Նոր ժամանակաշրջանի CV-ի 17 օրինակ, որոնք անտարբեր չեն թողել ոչ մի գործատուի և HR-մասնագետի

Աշխատանք
10
Մարտ, 2015
Ի՞նչը միավորեց Ucom, Braind և Pepsi ընկերություններին նոյեմբերի 28-ին

Ucom, Braind և Pepsi ընկերությունների ղեկավարները Marketers Community-ում

GML Academy
5
Դեկտեմ․, 2015