Background Background
Արամ Նիկոլյան. Ինչպես ներկայանալ «Business & HR Forum 2016» կոնֆերանսին Darken cover for image
google_analytics_views_alt
66
Արամ Նիկոլյան. Ինչպես ներկայանալ «Business & HR Forum 2016» կոնֆերանսին
Աշխատանք
19
Հոկտեմ․, 2016

4 խորհուրդ գործնական իմիջի մասին հայտնի դիզայների կողմից:

Global Media Lab մարքեթինգային ընկերության տնօրեն Սեդա Վարդանյանի հարցերին պատասխանել է հայկական նորաձևության միջավայրի զարգացման գործում մեծ ներդրում ունեցող հայտնի դիզայներ Արամ Նիկոլյանը

 

«Global Media Lab». - Կարևորելով և բարձ գնահատելով Ձեր փորձը և ավանդը հայկական նորաձևության միջավայրի զարգացման գործում, ինչպես նաև հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Դուք, Ձեր գործունեությամբ հանդիսանում եք հայ երիտասարդների համար նորաձևության ոլորտում որպես լավագույն բիզնես անհատի օրինակ և ոգեշնչման աղբյուր, շնորհակալություն ենք հայտնում  «Business & HR Forum 2016» նախագծի շրջանակներում  համագործակցելու համար: Եվ առաջին հարցը. Ըստ Ձեզ՝  բիզնես էլիտան պահպանու՞մ է իր կորպորատիվ կուլտուրայի տեսանելի մակարդակը տարբեր միջոցառումների ընթացքում:

Արամ Նիկոլյան. Առհասարակ էթիկետի ու հագնվելու էթիկայի առումով մեր հասարակությունը մի քիչ կաղում է: Դա միգուցե ինֆորմացիայի շատ լինելու պատճառով է: Գուցե կան եզակի անհատներ, որոնք պահում են գրագետ էթիկայի բոլոր կանոնները, սակայն քիչ են կամ ուղղակի չեմ հանդիպել:

«Global Media Lab». - Ինչպե՞ս կարելի է ընդգծել անձնակազմի յուրահատուկ իմիջը կորպորատիվ միջոցառումների և ցուցադրությունների ժամանակ, երբ ներկա են ավելի քան 30.000 մարդ, և ինչպես է  անհրաժեշտ նրանց ներգրավել իրենց կազմակերպության կողմը:

Արամ Նիկոլյան. Նմանատիպ միջոցառումների՝ էքսպոների ժամանակ, երբ  լինում եմ,  փորձում եմ ուշադիր լինել: Եթե կազմակերպությունը կայացած է իր ոլորտում,  ապա իրեն որպես բրենդ ներկայացնող  մարդկանց հետ նախօրոք կոնկրետ մասնագետ պետք է մանրակրկիտ աշխատի, ով հստակ գիտի, թե տվյալ միջոցառման ժամանակ ինչ է անհրաժեշտ կրել և գրագետ ներկայացնել միջոցառմանը:

«Global Media Lab». Ոճային ի՞նչ  խնդիրներ ունեն հայ գործարարները

Արամ Նիկոլյան. Գուցե ասածս ոչ բոլորին է վերաբերում, սակայն գործարար մարդկանց մեծամասնությունը հագնվում է առավել թանկ խանութներից և ունի խնդիր՝ դա ցուցադրելու: Այսինքն՝ իրենցից ինչ-որ բան ներկայացնող բրենդ կրելը նաև ինքնահաստատման միջոց է ու ցուցադրական ժեստ: Լուրջ և կարևոր քննարկումների կամ գործարքների ժամանակ գործարարը հագնում է մի շապիկ, որը պարզապես թանկարժեք է և կարող էր հագնել առօրյայում, բայց կրում է դա գործնական հանդիպման ժամանակ: Սա, մեղմ ասած, գրագետ չէ:

«Global Media Lab».  Իսկ ճի՞շտ է, որ եթե  ուզում ես հասարակության մեջ ճիշտ դիրք գրավել ու մանավանդ  քո գործունեությունը բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ է,  աշխատավարձիդ մինիմում 25-30%-ը  պիտի ծախսես հագուստիդ վրա:

Արամ Նիկոլյան. Կարելի է ճաշակով հագնվել, բայց շատ էժան, և թանկ հագնվել, բայց անճաշակ: Հարցը այն է, որ  դու, եթե նման մասնագետ ես, պիտի թարմացնես պահարանդ, որովհետև միգուցե առիթ լինի նույն մարդու հետ մի քանի անգամ հանդիպելու: Միշտ նույն հագուստով չես կարող ներկայանալ: Գրագետ կարելի է հագնվել աշխատավարձի  10%-ով. և կարելի է անգրագետ հագնվել՝ 100%-ը ծախսելով նմանատիպ հագուստի վրա:

«Global Media Lab».Սթիվ Ջոբսը մինչ առաջին միլիոն վաստակելը, միշտ հագել է թանկարժեք կոստյում: Միայն առաջին միլիոնից հետո նա կարողացավ իրեն թույլ տալ հագնել իր սրտի ուզածը: Ի՞նչ չեն կարող կրել ֆորումի մասնակիցները և ֆորումի ժամանակ իրենց կազմակերպությունը ներկայացնող  HR-մասնագետները կամ ներկայացուցիչները:

Արամ Նիկոլյան. Դա առանձին ոճային ուղղվածություն է: Միանշանակ չի թույլատրվում խորը բացվածքներ, ծնկից բարձր կիսաշրջազգեստներ, վառ արտահայտված դիմահարդարում, փայլուն աքսեսուարներ՝ ժամացույցի, ճարմանդի, անգամ գրիչի տեսքով: Ավելի մանրամասն գործնական իմիջի կանոնների և արգելքների մասին նոյեմբերի 12-ին Մոսկվա Կինոթատրոնում կայանալիք «Business & HR Forum 2016»-ի ժամանակ:

-----------------------------------------

Ֆորումին միանալ կարող եք և Դուք որպես կազմակերպություն, գրանոցվելով այստեղ.

Եվ որպես մասնակից կարող եք գրանոցվելով այստեղ.

Միջոցառման ֆեյբուքյան իվենթը կարող եք այստեղ:

 

Top ընթերցվածները
26 արտասահմանյան համալսարաններ ներկա կլինեն INTERNATIONAL EDUCATION SUMMIT Հայաստանում մայիսի 7-ին

IES-ը բացառիկ հնարավորություն է տալիս Քեզ ԱՆՎՃԱՐ ուսումդ շարունակելու, մասնագիտական կուրսերի մասնակցելու և ամառային դպրոցնում սովորելու աշխարհի 26 երկրներից մեկում

Armenia TV, Shant TV, H2 հեռուստաալիքների մեկնաբանումը Armenian Business Meeting-ի վերաբերյալ

«Armenian Business meeting»-ը լուսաբանվեց հայաստանյան առաջատար՝ «Արմենիա», «Շանթ» և «Հ2» հեռուստաընկերությունների պրոֆեսիոնալ մասնագետների կողմից:

Վիդեո
30
Հունվար, 2015
Նախագծի մենեջեր

Շտապ: Թափուր աշխատատեղեր Global Media Lab ընկերությունում: Վերջնաժամկետ՝ 7.04.2015

Աշխատանք
1
Ապրիլ, 2015
CV կազմելու 2015 թվականի տենդենցները

Նոր ժամանակաշրջանի CV-ի 17 օրինակ, որոնք անտարբեր չեն թողել ոչ մի գործատուի և HR-մասնագետի

Աշխատանք
10
Մարտ, 2015
Ի՞նչը միավորեց Ucom, Braind և Pepsi ընկերություններին նոյեմբերի 28-ին

Ucom, Braind և Pepsi ընկերությունների ղեկավարները Marketers Community-ում

GML Academy
5
Դեկտեմ․, 2015