Background Background
Կիրառական դասընթացների շարք սկսնակ ինտերնետ-մարքեթոլոգների համար. Darken cover for image
google_analytics_views_alt
18
Կիրառական դասընթացների շարք սկսնակ ինտերնետ-մարքեթոլոգների համար.
Մարքեթինգ
18
Ապրիլ, 2016

Դասընթացն իր մեջ ներառում է բազմաթիվ պրակտիկ օրինակներ հենց դասավանդողի փորձից: Դասընթացից հետո Դուք կարող եք ստեղծել կամ ակտիվացնել Ձեր համայնքը սոցիալական ցանցերում, ներգրավելով թիրախային լսարան, ապահովելով ակտիվ կապ և վաճառքի ծավալների ավելացում: Դասընթացի տևողություն - 20 ժամ

Կիրառական դասընթացների շարք սկսնակ ինտերնետ-մարքեթոլոգների համար.

Դասընթացի սկիզբը. Մայիսի 2
Մասնակիցների քանակը խմբում. 6- 8 հոգի
Դասընթացի ձևաչափ. Ինտերակտիվ.(ուսուցումը միայն կիրառական գիտելիքների փոխանցման սկզբունքով հայկական բիզնեսի փորձի հիման վրա)
Դասընթացի թրեյներ. Սեդա Վարդանյան

Դասընթացի տևողություն - 20 ժամ

Դասընթացի արժեք. 70 000 ՀՀ դրամ: (50 % զեղչ ուսանողների համար)

Ինտերնետ-մարքեթինգի էվոլուցիան

Հայաստանում բիզնես ընկերությունների համար սոցիալական մեդիաների հարթակները օգտագործվում են 25.3 %-ը, ինչը վկայում է այն մասին, որ բրենդային պաշտոնական էջերի առկայությունը սոց.ցանցերում  և հաճախորդների հետ աշխատանքը սոցիալական մեդիայի միջոցով դառնում է արդեն պարտադիր պայման բիզնեսի զարգացման ռազմավարության մեջ:

Համաձայն  Wildfire Interactive  ընկերության հետազոթյան.

  •  Մարքեթոլոգների 97%-ը համաձայնվել է, որ սոոցիալական ցանցերը բիզնեսին տալիս են արժեք և արդյունք,
  • Հարցվողների 88%-ը նշել է, որ սոցիալական ցանցերը օգնում են բարձրացնել բիզնեսի հայտնիությունը,
  • Հարցվողների 85%-ը նշել է, որ սոցիալական ցանցերը ամենից լավ տարբերակն են հաճախորդների հետ երկխոսության մտնելու համար,
  • Մարքեթոլոգների 58%-ը հայտնել են, որ սոցիալական ցանցերի շնորհիվ մեծացել են վաճառքի ծավալները,
  • Մարքեթոլոգների 41%-ը ասել են, որ սոցիալական ցանցերը թույլ են տալիս նրանց կրճատել բիզնեսի առաջընթացի համար նախատեսված ծախսերը:

Չնայած այն հանգամանքին, որ մարքեթոլոգները ընդհանուր սոց.ցանցերում են փնտրում  շահ, այնուամենայնիվ նրանք ավելի շատ ուշադրություն են դարձնում իրենց բրենդային էջերին հետևողներին:


Դասընթացի նկարագրություն.

Դասընթացն իր մեջ ներառում է բազմաթիվ պրակտիկ օրինակներ հենց դասավանդողի փորձից: Դասընթացից հետո Դուք կարող եք ստեղծել կամ ակտիվացնել Ձեր համայնքը սոցիալական ցանցերում, ներգրավելով թիրախային լսարան, ապահովելով ակտիվ կապ և վաճառքի ծավալների ավելացում:


Կուրսի ընթացքում Դուք՝ 

  • Կստանաք գիտելիքներ յուրաքանչյուր սոցիալական ցանցի առանձնահատկությունների վերաբերյալ,
  • Կմշակեք ռազմավարություն Ձեր և Ձեր բիզնեսի առաջմղման համար,
  • Ավելի արդյունավետ կփոխազդեք Ձեր հետևորդների հետ,
  • Ձեռք կբերեք առաջմղման գործիքների կիրառման վերաբերյալ գիտելիքներ,
  • Ձեռք կբերեք թիրախային լսարան ներգրավելու վերաբերյալ գիտելիքներ,
  • Ձեռք կբերեք գիտելիքներ աշխատանքի արդյունավետության գնահատման վերաբերյալ:


Մասնագիտացման մասին:

 Social Media Marketing-ի գիտելիքները այն կայուն հիմք են, որոնք կօգնեն Ձեզ աշխատանքային շուկայում պահանջված մասնագետ դառնալու և  մասնագիտական աճի ապահովման համար:
 
Ինչպե՞ս են անցնում մեր դասերը:

Մենք անցկացնում ենք դասախոսություններ, սեմինարներ, պրակտիկ դասեր, մասնագիտական ֆիլմերի դիտումներ և մասնագիտական գրքերի քննարկումներ:
Դասաժամերը ընտրում եք Դուք, Ձեզ հարմար ժամին:

 

Մենք կսովորեցնենք:

  • Ինչպես ճիշտ իրականացնել շուկայի, ապրանքի և մրցակիցների վերլուծություն և դրա հիման վրա կազմել ռազմավարական պլան,
  • Ինչպես ճիշտ մշակել և իրականացնել կրեատիվ գործունեություն (ակցիաներ, մրցույթներ) սոցիալական ցանցերում
  • Ինչպես կազմել կոնտենտ պլան,
  • Ինչպես գնահատել և վերլուծել սոցիալական ցանցրում ընկերության արդյունավետությունը:​


Ո՞ւմ համար է դասընթացը:

  • Սկսնակ ինտերնետ մարքեթոլոգների,
  • Այն բիզնես ունեցողների, ովքեր պարտադիր պետք է ներկայացված լինեն համացանցում,
  • Մենեջերների և ղեկավարների, ում համար անհրաժեշտություն է վերահսկել աշխատակիցների աշխատանքը,
  • Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են փոխել իրենց մասնագիտությունը կամ ավելացնել իրենց գիտելիքները սոցիալական ցանցերում իրականացվող մարքեթինգի վերաբերյալ:


Դուք կարող եք՝

  • Հասկանալ սոցիալական ցանցերում իրականացվող մարքեթինգի հիմունքները,
  • Կազմել գործողությունների պլան սոցիալական ցանցերում առաջընթացի ապահովման համար,
  • Ներգրավել թիրախային լսարան,
  • Հասկանալ կայքերում սոցիալական ցանցերի օպտիմալացման հիմունքները,
  • Ձեռք բերել նոր գաղափարներ Ձեր բիզնեսի հետագա զարգացման համար,
  • Մեծացնել աշխատանքի արդյունավետությունը առկա թիրախային լսարանի հետ:

Ներկա ժամանակներում այս ոլորտի մասնագետները բավականին պահանջված են Հայաստանում: 
Դուք կստանաք՝

  • Մասնագետի արդիական գիտելիքներ և փորձ,
  • Հնարավորություն քննարկելու Ձեզ հուզող հարցերը,
  • Ուսումնական նյութեր,
  • Բացառիկ մասնագիտական գրականություն,
  • Շփում հետաքրքիր մարդկանց հետ, ովքեր ցանակնում են ստանալ նոր գիտելիքներ:

Դասընթացի ավարտին Դուք կստանաք ՀԱՎԱՍՏԱԳԻՐ:

Հասցրեք գրանցվել: Տեղերի քանակը սահմանափակ է:

-Global Media Lab-ի իրականացրած  նախագծերի բոլոր  մասնակցների համար կանցկացվի անհատական խորհրդատվություն կարիերայի կառուցման վերաբերյալ. խորհուրդներ, թե ինչպես ճիշտ փնտրել աշխաանք, կազմել CV և անցնել հարցազյուցը:

Ինչպես նաև Ձեզ սպասվում է արդիական աշխատանքների բաժին և պրակտիկա մեր գործընկերների կողմից:

Դեռ մնացին հարցեր. Գրեք կամ զանգահարեք (+374 41/96 07 25 29)
marketerscommunity@gmail.com

 

Top ընթերցվածները
26 արտասահմանյան համալսարաններ ներկա կլինեն INTERNATIONAL EDUCATION SUMMIT Հայաստանում մայիսի 7-ին

IES-ը բացառիկ հնարավորություն է տալիս Քեզ ԱՆՎՃԱՐ ուսումդ շարունակելու, մասնագիտական կուրսերի մասնակցելու և ամառային դպրոցնում սովորելու աշխարհի 26 երկրներից մեկում

Armenia TV, Shant TV, H2 հեռուստաալիքների մեկնաբանումը Armenian Business Meeting-ի վերաբերյալ

«Armenian Business meeting»-ը լուսաբանվեց հայաստանյան առաջատար՝ «Արմենիա», «Շանթ» և «Հ2» հեռուստաընկերությունների պրոֆեսիոնալ մասնագետների կողմից:

Վիդեո
30
Հունվար, 2015
Նախագծի մենեջեր

Շտապ: Թափուր աշխատատեղեր Global Media Lab ընկերությունում: Վերջնաժամկետ՝ 7.04.2015

Աշխատանք
1
Ապրիլ, 2015
CV կազմելու 2015 թվականի տենդենցները

Նոր ժամանակաշրջանի CV-ի 17 օրինակ, որոնք անտարբեր չեն թողել ոչ մի գործատուի և HR-մասնագետի

Աշխատանք
10
Մարտ, 2015
Ի՞նչը միավորեց Ucom, Braind և Pepsi ընկերություններին նոյեմբերի 28-ին

Ucom, Braind և Pepsi ընկերությունների ղեկավարները Marketers Community-ում

GML Academy
5
Դեկտեմ․, 2015