Background Background
«BIG NETWORKING». Marketers Community Meeting N5 Darken cover for image
«BIG NETWORKING». Marketers Community Meeting N5
Մարքեթինգ
21
Մարտ, 2016

Marketers Community -ի հերթական 5-րդ հանդիպումը` “Hello It’s Me”/ “Բարև Ես եմ” թեմայով

Մարտի 19-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ Marketers Community Meeting-ի արդեն 5-րդ   հանդիպումը  '' Big Networking'' ձևաչափով:  “Hello It’s Me” կամ “Բարև Ես եմ” թեմայով ինտերակտիվ հանդիպման ձևաչափը այս անգամ  տարբերվում էր նախորդներից: Մասնակիցները ներկայացրեցին իրենց, իրենց բիզնեսը, իրենց ուժեղ կողմերը: Եվ միայն Marketers Community-ի նախորդ մասնակիցները հնարավորություն ունեցան հանդես գալ ԱՆՎՃԱՐ ելույթով: Ելույթներով հանդես եկան “Rumors Monitoring”, “Share4car”, “L&I”, “Sarajyan trainings”, “Home planning”,  “Հայրենիքի զարգացման հիմնադրամ”, “Պարկ աթոռ” ընկերությունները: Ընկերությունները ներկայացրեցին իրենց գործունեությունը, փորձը, մրցակցային առավելությունները և հայ ու արտասահմանյան  շուկաների  առանձնահատկությունները: “Hello It’s Me” հանդիպումը հնարավորություն տվեց մանսակիցներին գտնել համակիրներ, գաղափարակիցներ, համագործակիցներ և պարզապես լավ ընկերներ: Marketers Community Meeting N5-ը լի էր անակնկալներով: “Sarajyan trainings”-ը միայն “Hello It’s Me” մասնակիցների համար  խաղարկեց 50% զեղչ ռուսաստանյան հայտնի, առաջիններից մեկը համարվող  մարքեթոլոգ Իգոր Մաննի  Հայաստանում կայացող   “Մարքեթինգ առանց բյուջե” թեմայով հանդիպման տոմս: Մարտի 19-ին եղավ նաև Marketers Community School-ի առաջին ներկայացումը և միայն  “Hello It’s Me” հանդիպման  ներկաները հնարավորություն ստացան “Digital Marketing”-ի դասընթացները անցնել 50% զեղչով: Հանդիպման երկրորդ հատվածը՝ նախատեսված ինտերակտիվ բիզնես կոմունիկացիոն և մարքեթինգային խաղերի համար անցավ բավականին ակտիվ և մրցակցային մթնոլորտում: Լավագույն թիմի անուն ու լոգո և լավագուն թիմ անվանակարգերում հաղթող ճանաչվեցին համապատասխանաբար  “New friends + 1” և “Ecuador” թիմերը: Հանդիպման ավարտից հետո մասնակիցները դեռ երկար քննարկում էին միասին իրականացվող ապագա ծրագրերը ու համագործակցության առաջարկները:

 

«BIG NETWORKING». Marketers Community Meeting N5 thumbnail«BIG NETWORKING». Marketers Community Meeting N5 thumbnail«BIG NETWORKING». Marketers Community Meeting N5 thumbnail«BIG NETWORKING». Marketers Community Meeting N5 thumbnail«BIG NETWORKING». Marketers Community Meeting N5 thumbnail«BIG NETWORKING». Marketers Community Meeting N5 thumbnail«BIG NETWORKING». Marketers Community Meeting N5 thumbnail«BIG NETWORKING». Marketers Community Meeting N5 thumbnail«BIG NETWORKING». Marketers Community Meeting N5 thumbnail«BIG NETWORKING». Marketers Community Meeting N5 thumbnail«BIG NETWORKING». Marketers Community Meeting N5 thumbnail«BIG NETWORKING». Marketers Community Meeting N5 thumbnail«BIG NETWORKING». Marketers Community Meeting N5 thumbnail«BIG NETWORKING». Marketers Community Meeting N5 thumbnail«BIG NETWORKING». Marketers Community Meeting N5 thumbnail«BIG NETWORKING». Marketers Community Meeting N5 thumbnail«BIG NETWORKING». Marketers Community Meeting N5 thumbnail

Top ընթերցվածները
26 արտասահմանյան համալսարաններ ներկա կլինեն INTERNATIONAL EDUCATION SUMMIT Հայաստանում մայիսի 7-ին

IES-ը բացառիկ հնարավորություն է տալիս Քեզ ԱՆՎՃԱՐ ուսումդ շարունակելու, մասնագիտական կուրսերի մասնակցելու և ամառային դպրոցնում սովորելու աշխարհի 26 երկրներից մեկում

Armenia TV, Shant TV, H2 հեռուստաալիքների մեկնաբանումը Armenian Business Meeting-ի վերաբերյալ

«Armenian Business meeting»-ը լուսաբանվեց հայաստանյան առաջատար՝ «Արմենիա», «Շանթ» և «Հ2» հեռուստաընկերությունների պրոֆեսիոնալ մասնագետների կողմից:

Վիդեո
30
Հունվար, 2015
Նախագծի մենեջեր

Շտապ: Թափուր աշխատատեղեր Global Media Lab ընկերությունում: Վերջնաժամկետ՝ 7.04.2015

Աշխատանք
1
Ապրիլ, 2015
CV կազմելու 2015 թվականի տենդենցները

Նոր ժամանակաշրջանի CV-ի 17 օրինակ, որոնք անտարբեր չեն թողել ոչ մի գործատուի և HR-մասնագետի

Աշխատանք
10
Մարտ, 2015
Ի՞նչը միավորեց Ucom, Braind և Pepsi ընկերություններին նոյեմբերի 28-ին

Ucom, Braind և Pepsi ընկերությունների ղեկավարները Marketers Community-ում

GML Academy
5
Դեկտեմ․, 2015