Background Background
Թրեյնինգ .Ինչպե՞ս գտնել բարձր վարձատրվող աշխատանք Darken cover for image
google_analytics_views_alt
24
Թրեյնինգ .Ինչպե՞ս գտնել բարձր վարձատրվող աշխատանք

Անհատական մարքեթինգի լավագույն պրակտիկ գործիքներն ու օրինակները "Ինչպե՞ս գտնել բարձր վարձատրվող աշխատանք" թրեյնինգին:

Global Media Lab ընկերությունը  հերթական անգամ  նախաձեռնել է իր մեծամաշտաբ  “Ինչպես գտնել բարձր վարձատրվող աշխատանք” խորագրով թրեյինգը: Այն տեղի կունենա ապրիլի 16-ին, ժամը 15:00-ին, Կոնգրես հյուրանոցում: Թրեյնինգը նվիրված է հայ երիտասարդների շրջանում աշխատանքի ճիշտ ներկայանալու խնդիրներին, թերություններին, դրանց վերհանմանը և լուծման ուղիների առաջարկմանը: Դասընթացը նպատակ ունի նաև հասարակության շրջանում բարձրացնել անհատական մաքեթինգի դերն ու նշանակությունը, դրանով իսկ նպաստելով գտնելու բարձր վարձատրվող աշխատանք և աշխատանքային լավ պայմաններ: Թրեյնինգի մասնակիցները հնարավորություն կստանան ձեռք բերել գիտելիքներ, թե ինչպես.

  • Գրագետ ներկայանալ հարցազրույցի ժամանակ,

  • Հնարավորինս ճիշտ ներկայացնել իրենց,

  • Կառուցել արդյունավետ աշխատանքային հարաբերություններ,

  • Ձևավորել յուրահատուկ իմիջ,

  • Տարբերվել մրցակիցներից,

  • Դարձնել անունը հայտնի ոլորտում,

  • Որ իրենց դիմեն, այլ ոչ թե իրենք:

Այս ամենը հնարավորություն կտա ապահովեկ հենց անհատական մարքեթինգը՝ կիրառելով համապատասխան ռազմավարություն և տեխնիկական հնարքներ:

Թրեյնինգին կներկայացվեն անհատական մարքեթինգի գործիքները, վերջին նորամուծությունները, օրինակներն ու օգտագործման եղանակները սահմանված խնդիրները լուծելու համար,գործողությունների շարք, որոնք միանգամայն տալիս են արդյունք,առավելություններ և մանրուքներ, որոնք անհրաժեշտ պահին կօգնեն էականորեն ավելացնել էֆեկտիվությունը: Միևնույն ժամանակ կներկայացվեն նաև անհատական մարքեթինգի կիրառման ընթացքում առկա բացասական երևույթները, առաջացման պատճառները,դրանց դեմ աշխատանքն ու  պրակտիկ կիրառումը:

Բոլոր մասնակիցները կստանան`

  • 3 էլ. գիրք անհատական մարքեթինգի մասին,

  • 50% զեղչ Marketers Community School-ի Digital Marketing-ի դասընթացներին մասնակցելու համար,

  • Հավաստագիր

Դասընթացի տևողությունը՝ 2 ժամ

Դասընթացի արժեքը՝ 2 .000 ՀՀ դրամ

Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղhttps://goo.gl/A5WLCh

Գրանցման վերջնաժամկետ՝ 12.04.2016

 

Top ընթերցվածները
26 արտասահմանյան համալսարաններ ներկա կլինեն INTERNATIONAL EDUCATION SUMMIT Հայաստանում մայիսի 7-ին

IES-ը բացառիկ հնարավորություն է տալիս Քեզ ԱՆՎՃԱՐ ուսումդ շարունակելու, մասնագիտական կուրսերի մասնակցելու և ամառային դպրոցնում սովորելու աշխարհի 26 երկրներից մեկում

Armenia TV, Shant TV, H2 հեռուստաալիքների մեկնաբանումը Armenian Business Meeting-ի վերաբերյալ

«Armenian Business meeting»-ը լուսաբանվեց հայաստանյան առաջատար՝ «Արմենիա», «Շանթ» և «Հ2» հեռուստաընկերությունների պրոֆեսիոնալ մասնագետների կողմից:

Վիդեո
30
Հունվար, 2015
Նախագծի մենեջեր

Շտապ: Թափուր աշխատատեղեր Global Media Lab ընկերությունում: Վերջնաժամկետ՝ 7.04.2015

Աշխատանք
1
Ապրիլ, 2015
CV կազմելու 2015 թվականի տենդենցները

Նոր ժամանակաշրջանի CV-ի 17 օրինակ, որոնք անտարբեր չեն թողել ոչ մի գործատուի և HR-մասնագետի

Աշխատանք
10
Մարտ, 2015
Ի՞նչը միավորեց Ucom, Braind և Pepsi ընկերություններին նոյեմբերի 28-ին

Ucom, Braind և Pepsi ընկերությունների ղեկավարները Marketers Community-ում

GML Academy
5
Դեկտեմ․, 2015