Background Background
9 պատճառ, թե ինչու բաց չթողել SMM Forum-ը Darken cover for image
google_analytics_views_alt
58
9 պատճառ, թե ինչու բաց չթողել SMM Forum-ը
Մարքեթինգ
11
Հուլիս, 2016

Արդեն մոտ 500 ֆեյսբուքյան օգտատերեր հետաքրքվել են առաջին մասշտաբային SMM Forum-ով, և այս նյութ միայն նրանց համար է:

 

Արդեն մոտ 500 ֆեյսբուքյան օգտատերեր հետաքրքվել են առաջին մասշտաբային SMM Forum-ով, և ինչպես արդեն նկարում էր գրված, այս նյութ միայն նրանց համար ենք գրել: Մի քանի ժամից մասնակցության օնլայն գրանցումը կփակվի և Ձեզ, վստահ ենք, պետք է իմանալ այն 9 գլխավոր առավելությունների մասին, որոնք կստանան SMM forum-ի մասնակիցները,  որպեսզի Դուք ևս, կարդալով հատուկ Ձեզ համար գրված այս նյութը, անհապաղ իրականացնեք գրանցումը:

Եվ այսպես, պատճառ N1. Ֆորումը բացառիկ է իր ձևափաչով և բովանդակությամբ:

Բիզնեսի, մարքթեինգի և այլ թեմաներով Երևանում շատ հաճախ են կազմակերպվում թրեյնինգներ, սեմինարներ: Սակայն նեղ մասնագիտացված դասընթացներ թերևս քչերն են իրականացնում, որտեղ լսարանը հստակ պատկերացնում է իր մասնակցության պատճառը և ինչ հարցերի պատասխաններ է ցանկանում ստանալ խոսնակից: Բացառիկ է այս ֆորումը, քանի որ խոսնակները ընտրված են արտասահմանյան և հայկական առաջատար ընկերությունների առաջատար մասնագետները, ովքեր մեծ հեղինակություն են վայելում իրենց բնագավառում:  Կարևոր է նաև ընդգծել բովանդակային մասը ֆորումի, քանի որ սոցիալական մեդիա մարքեթինգի բոլոր առանցքային բլոկերի մասին խոսնակները ներկայացնելու են սեփական փորձն ու ուսումնասիրությունները:

Պատճառ N2. Ֆորումին մասնակցում են միանգամից  6  խոսնակ՝ Դուբայից, Կիևից, Մոսկվայից և Երևանից

Բոլորը SMM թեմայի շուրջ ներկայացնելու են իրենց մաստեր-կլասսերը, իսկ ֆորումի ժամանակ հնչելու են յուրաքանյուր բիզնեսի համար առանցքային նշանակություն ունեցող ոլորտների մասին զեկույցներ, որոնց մասին երբևիցե դեռ հայ հասարակությունը որևիցե թրեյնինգի ժամանակ չի լսել:

Խոսնակներն են`

  1. Օլես Տիմոֆեև- Ուկրաինա, Կիև- Genius Marketing ընկերության հիմնադիր

Թեմա՝ «Ինչպես արդյունավեր կազմակերպել աշխատանքը սոց.ցանցերում և ճիշտ դիրքավորել բրենդը համացանում»

  1. Իլյա Կորնեև - Ռուսաստան, Մոսկվա Affect ընկերության կրեատիվ տնօրեն

Թեմա՝ «2016 թվականի ինտերնետ-մարքեթինգի տենդենցները»

  1. Գայանե Գրիգորյան -Արաբական Միացյալ Էմիրություններ, Դուբայ - Iris Media ընկերության մարքեթինգի և հաղորդացման տնօրեն

Թեմա՝ «Կորպորատիվ հաղորդակցումը թվային դարաշրջանում»:

  1. Վարդան Պապիկյան - Հայաստան, Երևան- Neo Media ընկերության տնօրեն

Թեմա՝ « SEO և կոնտենտ մարքեթինգ »

  1. Սեդրակ Մկրտչյան- Հայաստան, Երևան - Պանարմենիան Մեդիա Գրուպ ընկերությունների խմբի դիզայնի բաժնի ղեկավար

Թեմա՝ «Տվյալների վիզուալիզացիան սոցիալական ցանցերում»

  1. Սեդա Վարդանյան - Հայաստան, Երևան-Global Media Lab ընկերության հիմնադիր տնօրեն

Թեմա՝ «Անփոխարինելի գործիքներ ժամանակակից սոցիալական մեդիա մարքթինգում և դրանց միաձուլումը պարտիզանական մարքեթինգի, անձնական մարքեթինգի և աֆֆինթի մարքեթինգի հետ»:

Պատճառ N3.    Հատուկ ֆորումի համար  Դուբայից  կժամանի մեր հայրենակից

Գայանե Գրիգորյանը, ում հարուստ աշխատանքային փորձին  կարող եք ծանոթանալ իր էջում, և ով այժմ հանդիսանում է IRIS MEDIA  ընկերության մարքթեինգի և կոմունիկացիայի բաժնի  տնօերենը, բացի անչափ կարևոր զեկույցից անձամբ կպատասխանի մասնակիցների բոլոր հարցերին, կկիսվի օգտակար խորհուդներով, ինչպես նաև կտրամադրի մեզ համար կարոր տեղեկատվություն աշխարհի տուրիզմի և առևտրի կենտորն հանդիսացող Դուբայ քաղաքի բիզնեսի առանձնահատկությունների մասին

Պատճառ N4  Վերջապես կխոսվի գրաֆիկական դիզայնի նրբությունների մասին SMM-ի ժամանակ

SMM-ի գլխավոր ճյուղի՝ գրաֆիկական դիզայնի մասին զեկույցով հանդես կգա տվյալ ոլորտի լավագույն մասնագետներից մեկը՝ Սեդրակ Մկրտչյանը, ով հանդիսանում է  Պանարմենիան Մեդիա Գրուպ ընկերությունների խմբի դիզայնի բաժնի ղեկավար։ Արմենիա Հեռուստաընկերության Լրատվական Ծառայության գրաֆիկայի թիմի ղեկավար։ Infographics.am ընկերության հիմնադիր։

Պատճառ N5  6 ժամում ծանոթանալ ոլորտի բոլոր նորարարական տենդնեցներին

SMM Forum-ը իր ձևաչափով առաջինն է Հայաստանում, այստեղ կներկայացվեն 2016 թվականի ինտերնետ-մարքեթինգի, վաճառող կոնտենտի և գրաֆիկական դիզայնի տենդնեցների մասին տեղեկատվություն ոլորտի առաջատարների կողմից:

Պատճառ N6  Մարքեթինգի ամենաժամանակից ուղվածության բոլոր ՛՛ՖԱՆ՛՛երը կլիեն մեկ վայրում

  • Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ ոլոտրի մասնագետները և ոլորտով հետաքրքվողները բազմատեսակ քննարկումներ և զրույցներ են ծավալում: Թվարկենք.

  • Փոխանցում են միմյանց  նոր գիտելիքներ,

  • Ծանոթանում են  ոլորտի նորարարություններին,

  • Նպաստում  են Հայաստանում SMM ոլորտի զարգացմանը,

  • Տեղի է ունենում  փորձի փոխանակում,

  • Ստեղծում են նոր կապ հայ և արտասահմանյան ընկերությունների մասնագետների և ոլորտով հետաքրքրվող անձանց միջև

Պատճառ N7  Մասնակիցները ստանում են միանգամից հետևյալ հարցերի պատասխանները

  • Ինչպե՞ս է աշխատում SMM-ը և ինչո՞ւ է այն անհրաժեշտ,

  • Արդյո՞ք համապատասխանում է SMM-ը Ձեր բիզնեսին, ի՞նչ ֆորմատով կարող է այն իրականացվել և ի՞նչ արդյունք կարելի է սպասել,

  • Ի՞նչ սկզբունքներ են ընկած համացանցում  ընկերության արդյունավետության բարձրացման հիմքում,

  • Կոնկրետ բիզնեսի դեպքում, որ սոցիալական ցանցերը կարելի է առաջնային օգտագործել,

  • Սոցիալական ցանցերում առաջմղման ռազմավարությունների տարբերությունները,

  • Ինչպե՞ս կազմել կոնտենտ պլան և հետևել դրա արդյունավետությանը ցուցանիշներով:

  • Ինչպե՞ս օպտիմալացնել բյուջեն և միաժամանակ մեծացնել շահույթը:

Պատճառ N8 Մասնակիցները ստանում են աշխատանքային ձեռնարկ

Սա միակ ֆորումն է, որի ժամանակ մասնակիցները ստանում են աշխատանքային ձեռնարկ ինտերնետ մարքեթինգի վերաբերյալ ինքնուրույն ֆեյսբուքյան էջերը կառավարելու և առաջխաղացնելու վերաբերյալ:

Պատճառ N9 Ֆորումի ընթացքում մասնակիցները կլսեն հայական ընկերության բացառիկ հաջողության պատմություն , որը զարգացել է բացառապես SMM-ի շնորհիվ և այն կներկայանցնի հենց այդ ընկերության SMM մասնագետը:

Խոսնակ - Ani-No Avagyan

Ֆորումին ներկայացվող թեմա՝ «SMM. Do It Your Way»

-Ինչու՞ չսահմանափակել SMM-ը՝ հստակ գծագրված կանոններով

-Ինչպե՞ս մշակել աշխատանքային տարբերվող ոճ

-Ինչպե՞ս դրդել էջի հետևորդներին՝ ապահովել բարձր engagement

Եվ այս ամենը՝ հաջողության պատմության ձևաչափով։


Ֆորումի արժեքը՝ 10.000 ՀՀ դրամ

Ֆորումի տևողությունը՝ 6 ժամ

Գրանցման վերջնաժամկետ՝ 12.07.2016

Փոխանցման հաշվեհամար՝ 24106019422200 | Յունիբանկ

Ֆորումի մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ

Ֆորումի և խոսնակների մասին ավելի մանրամասն ծանոթացեք այստեղ

Ամբողջական տեղեկատվությունը գտեք պատոնական կայքում

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ + 374 41 07 25 29, + 374 96 07 25 29

 

Top ընթերցվածները
26 արտասահմանյան համալսարաններ ներկա կլինեն INTERNATIONAL EDUCATION SUMMIT Հայաստանում մայիսի 7-ին

IES-ը բացառիկ հնարավորություն է տալիս Քեզ ԱՆՎՃԱՐ ուսումդ շարունակելու, մասնագիտական կուրսերի մասնակցելու և ամառային դպրոցնում սովորելու աշխարհի 26 երկրներից մեկում

Armenia TV, Shant TV, H2 հեռուստաալիքների մեկնաբանումը Armenian Business Meeting-ի վերաբերյալ

«Armenian Business meeting»-ը լուսաբանվեց հայաստանյան առաջատար՝ «Արմենիա», «Շանթ» և «Հ2» հեռուստաընկերությունների պրոֆեսիոնալ մասնագետների կողմից:

Վիդեո
30
Հունվար, 2015
Նախագծի մենեջեր

Շտապ: Թափուր աշխատատեղեր Global Media Lab ընկերությունում: Վերջնաժամկետ՝ 7.04.2015

Աշխատանք
1
Ապրիլ, 2015
CV կազմելու 2015 թվականի տենդենցները

Նոր ժամանակաշրջանի CV-ի 17 օրինակ, որոնք անտարբեր չեն թողել ոչ մի գործատուի և HR-մասնագետի

Աշխատանք
10
Մարտ, 2015
Ի՞նչը միավորեց Ucom, Braind և Pepsi ընկերություններին նոյեմբերի 28-ին

Ucom, Braind և Pepsi ընկերությունների ղեկավարները Marketers Community-ում

GML Academy
5
Դեկտեմ․, 2015