Background Background
Առաջին SMM FORUM-ը Հայաստանում Darken cover for image
google_analytics_views_alt
142
Առաջին SMM FORUM-ը Հայաստանում
Մարքեթինգ
8
Հուլիս, 2016

Մասշտաբային ՖՈՐՈՒՄ ինտերնետ մարքեթինգի, վաճառող կոնտենտի և գրաֆիկական դիզայնի մասին արտասահմանյան փորձագետների կողմից:

Global Media Lab-ը շարունակում է իրականացնել Հայաստանում նմանը չունեցող և բացառիկ նախագծեր, որոնց շարքից է մասշտաբային առաջին “SMM Forum”-ը ինտերնետ մարքեթինգի, վաճառող կոնտենտի և գրաֆիկական դիզայնի մասին արտասահմանյան և փորձագետների մասնակցությամբ: Այն տեղի կունենա հուլիսի 16-ին, ժամը 15:00-ին Best Western Congress հյուրանոցում: Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ  SMM տենդենցների, կիրառվող գործիքների մասին առաջատար մասնագենտերի կողմից, որոնց ընկերությունները աշխարհի TOP Digital Agency-ների ցանկում են:

Ելույթով հանդես կգան՝

1.Օլես Տիմոֆեև- Ուկրաինա, Կիև- Genius Marketing ընկերության հիմնադիր
Թեմա՝ «Ինչպես արդյունավեր կազմակերպել աշխատանքը սոց.ցանցերում և ճիշտ դիրքավորել բրենդը համացանում» 

2.Իլյա Կորնեև - Ռուսաստան, Մոսկվա Affect ընկերության կրեատիվ տնօրեն
Թեմա՝ «2016 թվականի ինտերնետ-մարքեթինգի տենդենցները»

3.Գայանե Գրիգորյան -Արաբական Միացյալ Էմիրություններ, Դուբայ - Iris Media ընկերության մարքեթինգի և հաղորդացման տնօրեն
Թեմա՝ «Կորպորատիվ հաղորդակցումը թվային դարաշրջանում»:

4.Վարդան Պապիկյան - Հայաստան, Երևան- Neo Media ընկերության տնօրեն
Թեմա՝ « SEO և կոնտենտ մարքեթինգ »

5.Սեդրակ Մկրտչյան- Հայաստան, Երևան - Պանարմենիան Մեդիա Գրուպ ընկերությունների խմբի դիզայնի բաժնի ղեկավար
Թեման «Տվյալների վիզուալիզացիան սոցիալական ցանցերում»

6.Սեդա Վարդանյան - Հայաստան, Երևան-Global Media Lab ընկերության հիմնադիր տնօրեն

Թեմա՝ «Անփոխարինելի գործիքներ ժամանակակից  սոցիալական մեդիա մարքթինգում և դրանց միաձուլումը պարտիզանական մարքեթինգի, անձնական մարքթինգի և աֆֆինթի մասրքեթինգի հետ:»

 (ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ընկերության պաշտոնական  ֆեյսբուքյան էջում):

Ֆորումի նպատակն է փոխանցել նոր գիտելիքներ, ծանոթացնել ոլորտի նորարարություններին, նպաստել Հայաստանում SMM ոլորտի զարգացմանը, SMM մասնագետների գիտելիքների խորացմանը, փորձի փոխանակմանը, ստեղծել կապ հայ և արտասահմանյան ընկերությունների մասնագետների և ոլորտով հետաքրքրվող անձանց միջև:

Հանդիպմանը մասնակիցները կստանան հետևյալ կարևոր հարցերի պատասխանները՝

  • Ինչպե՞ս է աշխատում SMM-ը և ինչո՞ւ է այն անհրաժեշտ,

  • Արդյո՞ք համապատասխանում է SMM-ը Ձեր բիզնեսին, ի՞նչ ֆորմատով կարող է այն իրականացվել և ի՞նչ արդյունք կարելի է սպասել,

  • Ի՞նչ սկզբունքներ են ընկած համացանցում  ընկերության արդյունավետության բարձրացման հիմքում,

  • Կոնկրետ բիզնեսի դեպքում, ո՞ր սոցիալական ցանցերը կարելի է առաջնային օգտագործել,

  • Սոցիալական ցանցերում առաջմղման ռազմավարությունների տարբերությունները,

  • Ինչպե՞ս կազմել կոնտենտ պլան և հետևել դրա արդյունավետությանը ցուցանիշներով:

  • Ինչպե՞ս օպտիմալացնել բյուջեն և միաժամանակ մեծացնել շահույթը:


Ֆորումի ժամանակ մասնակիցները կստանան աշխատանքային ձեռնարկ ինտերնետ մարքեթինգի վերաբերյալ ինքնուրույն ֆեյսբուքյան էջերը կառավարելու և առաջխաղացնելու վերաբերյալ, ինչպես նաև մասնակցության հավաստագիր:

Ֆորումի արժեքը՝ 10.000  ՀՀ դրամ

Ֆորումին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ`https://goo.gl/Da6eUK

Գրանցման վերջնաժամկետ՝ 11.07.2016

 

SMM ֆոռումի մասին Լրատվական Ռադիոյի ՛՛ Բիզնեսի անատոմիա՛՛ հաղորդաշար

 

 

Առաջին SMM FORUM-ը Հայաստանում thumbnailԱռաջին SMM FORUM-ը Հայաստանում thumbnailԱռաջին SMM FORUM-ը Հայաստանում thumbnailԱռաջին SMM FORUM-ը Հայաստանում thumbnailԱռաջին SMM FORUM-ը Հայաստանում thumbnailԱռաջին SMM FORUM-ը Հայաստանում thumbnail

Top ընթերցվածները
26 արտասահմանյան համալսարաններ ներկա կլինեն INTERNATIONAL EDUCATION SUMMIT Հայաստանում մայիսի 7-ին

IES-ը բացառիկ հնարավորություն է տալիս Քեզ ԱՆՎՃԱՐ ուսումդ շարունակելու, մասնագիտական կուրսերի մասնակցելու և ամառային դպրոցնում սովորելու աշխարհի 26 երկրներից մեկում

Նախագծի մենեջեր

Շտապ: Թափուր աշխատատեղեր Global Media Lab ընկերությունում: Վերջնաժամկետ՝ 7.04.2015

Աշխատանք
1
Ապրիլ, 2015
Armenia TV, Shant TV, H2 հեռուստաալիքների մեկնաբանումը Armenian Business Meeting-ի վերաբերյալ

«Armenian Business meeting»-ը լուսաբանվեց հայաստանյան առաջատար՝ «Արմենիա», «Շանթ» և «Հ2» հեռուստաընկերությունների պրոֆեսիոնալ մասնագետների կողմից:

Վիդեո
30
Հունվար, 2015
CV կազմելու 2015 թվականի տենդենցները

Նոր ժամանակաշրջանի CV-ի 17 օրինակ, որոնք անտարբեր չեն թողել ոչ մի գործատուի և HR-մասնագետի

Աշխատանք
10
Մարտ, 2015
Ի՞նչը միավորեց Ucom, Braind և Pepsi ընկերություններին նոյեմբերի 28-ին

Ucom, Braind և Pepsi ընկերությունների ղեկավարները Marketers Community-ում