Background Background
HR-խնդիրների մասին մեկնաբանում է առաջատար մասնագետ` IBS Consulting-ի հիմնադիր Հայկ Մանասյանը: Darken cover for image
HR-խնդիրների մասին մեկնաբանում է առաջատար մասնագետ` IBS Consulting-ի հիմնադիր Հայկ Մանասյանը:
Աշխատանք
9
Նոյեմ․, 2016

Ամենամեծ ծախսը ժամանակն է։

'

 

Global Media Lab մարքեթինգային ընկերության Մեդիա բաժնի աշխատակից Վիկտորյա Մարկոսյանի հարցերին պատասխանել է IBS Consulting-ի հիմնադիր Հայկ Մանասյանը:

Global Media Lab - Հարգելի պարոն Մանասյան, ինչպես հայտնի է, շատ կազմակերպություններ ունեն աշխատակիցներ ընտրելու իրենց յուրահատուկ եղանակները: Ինչպե՞ս է այս գործընթացը իրականացնում Ձեր կազմակերպությունը: Կա՞ն և եթե այո, որո՞նք են առաջնային և հիմնական պահանջները թեկնածուներ ընտրելիս:

Հայկ Մանասյան - Ելնելով մեր ընկերության սպեցիֆիկայից՝ մենք աշխատողներ ընտրելիս մի կարևոր պայման ունենք, որ աշխատողը իր գիտելիքով, հմտություններով լինի բարձր մակարդակի վրա, որովհետև մենք ծառայություն ենք մատուցում էքսպերտային մակարդակում, հետևաբար պահանջում ենք դա մեր աշխատակիցներից, այլապես հնարավոր չէ ընկերություններին ապահովել բարձրակարգ խորհրդատվությամբ։ Սակայն մենք բոլորս գիտենք, որ Հայաստանում որակյալ աշխատուժի խնդիրը միշտ էլ առկա է, ուստի փորձում ենք համագործակցել լավագույն բուհերի հետ։ Մենք ակտիվորեն համագործակցում ենք Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես ուղղության լավագույն ուսանողների հետ, ինչպես նաև այն համալսարանների հետ, որտեղ որակական առումով կրթական ցենզը և մասնագիտական հմտությունները բավական բարձր են։ Սա աշխատողներ ընտրելու առաջին ուղղությունն է։ Երկրորդ ուղղության դեպքում մենք ներգրավում ենք արդեն փորձառություն ունեցող մասնագետների։ Երրորդ ուղղությունը ազատ գրաֆիկով (freelance) շատ նեղ մասնագիտացում ունեցող անձանց հետ աշխատանքն է, օրինակ՝ դիզայներներ, թարգմանիչներ, վիճակագրության մասնագետներ։ Նշեմ, որ ուսանողների հետ համագործակցելիս փորձի վրա մեծ շեշտ չենք դնում, որովհետև իրենց բերած փորձը մեր համար մեր գործունեության սպեցիֆիկայից ելնելով օգտակար այդքան չի լինի։ Եթե մենք տեսնում ենք, որ տվյալ անձն ունի պոտենցիալ, բազային մակարդակով լավ տիրապետում է բոլոր կարևոր հմտություններին , մենք բավական կարճ ժամանակում ապահովում ենք նրան փորձով՝ ներգրավելով մեր խորհրդատվական գործընթացներում։

Global Media Lab - Ի՞նչ խնդիրների եք բախվում աշխատող ընտրելիս:

Հայկ Մանասյան - Մենք ունենք որակյալ աշխատողների խնդիրներ։ Ներկայիս երիտասարդությունը քիչ է ցանկանում շատ ջանքեր գործադրել իր վրա, զարգացնել ունակությունները։ Առկա խնդիրներից է նաև պատասխանատվության ցածր զգացումը։ Երիտասարդներն այսօր չունեն կողմնորոշում, հստակ տեսլական, թե ինչ են ուզում դառնալ, ինչ ուղղությամբ են ուզում զարգանալ։ Չկողմնորոշվածությունն էլ իր հերթին ունի իր պատճառները, քանի որ այսօր շատ երիտասարդ տարիքից են մտնում կրթության մեջ։    

Global Media Lab - Որքա՞ն է տևում, միջինում, աշխատող գտնելու գործընթացը:

Հայկ Մանասյան - Մենք գերադասում ենք երկու ամսում հասկանալ, թե արդյոք նախնական ընտրված թեկնածուն շարունակում է մեզ հետ աշխատել, թե ոչ։ Իսկ մինչ նախնական ընտրությունը գործընթացը շատ երկար չի տևում, միջինում մեկ-երկու շաբաթ, քանի որ մեր ընտրությունը թիրախային է։ Մենք պատահական սկզբունքով չենք իրականացնում մեր HR քաղաքականությունը։   

Global Media Lab - Որքա՞ն գումար եք ծախսում, միջինում 1(մեկ) աշխատող փնտրելիս (Կադրային կազմակերպություններին տրվող վճարներ, սոցիալական ցանցերում թափուր հաստիքի մասին վճարովի հայտարարության տեղադրում,  թափուր հաստիքի գրաֆիկ դիզայն և այլն):

Հայկ Մանասյան - Ամենամեծ ծախսը ժամանակն է։ Գումարային ծախսին գրեթե նշանակություն չի տրվում։ Մենք պատրաստ ենք տալ անհրաժեշտ գումարը, որպեսզի գտնենք լավ աշխատակից։

Global Media Lab - Ինչպե՞ս եք Դուք իրականացնում Ձեր աշխատակիցների մասնագիտական հմտությունների խորացման և զարգացման գործընթացը (Մասնագիտական թրեյնինգներ և այլն):

Հայկ Մանասյան - Երբ որոշել ենք, որ ընտրված աշխատակիցը կարող է արդեն ներգրավվել մեր բիզնեսում, նա սկսում է անմիջապես արագ աճ ունենալ։ Մենք զարգացնում ենք հետևյալ ուղղություններով՝ գիտելիքի, փորձի՝ տալով հնարավորություն, որ նոր աշխատակիցը կիրառի իր գիտելիքները, տալիս ենք էքսպերտային գիտելիք և միջազգային լավագույն պրակտիկա։ Փորձը ցույց է տալիս, որ թեկնածուն մեզ մոտ երեք ամիս ինտենսիվ աշխատելու դեպքում ավելի շատ գիտելիք է ստանում, քան  երկու-երեք կիսամյակ բուհում սովորելու ժամանակ։  

Global Media Lab - Ինչպիսի՞ գնահատման և մոտիվացման եղանակներ են Ձեզ մոտ գործում (գործուղումներ, լավագույն աշխատակիցների հայտարարություն, արժեքավոր նվերներ և այլն):

Հայկ Մանասյան - Մոտիվացումը հստակ կապված է նախագծի հաջողության հետ։ Յուրաքանչյուր նախագծից աշխատողը ստանում է իր համար հասկանալի և ընդունելի փոխհատուցում։ Նախագծի հաջողությունը իր հաջողությունն է, վերջինս էլ մեր հաջողությունն է։ Այսինքն՝ մեզ մոտ գործում է ուղիղ մոտիվացիոն համակարգ։ Նաև համակարգի մեջ մտնում են կառավարչական այլ մեխանիզմներ՝ լավ մթնոլորտի, զարգացմանը նպաստող միջավայրի ստեղծում:

Global Media Lab -  Ինչո՞վ է Ձեր կազմակերպությունը առանձնանում տվյալ ոլորտում:

Հայկ Մանասյան - Ցանկացած կազմակերպություն իր առջև պետք է խնդիր դնի, որ ինքն առանձնանա, այլապես շուկայում մրցակցությանը չի դիմանա։ Բայց առանձնանալը ինքնանպատակ չպետք է լինի, այն պետք է լինի՝ ելնելով սպեցիֆիկայից։ IBS Consulting Group-ը բացվում է հետևյալ կերպ՝ Innovative Business Solutions։ Մենք առանձնանում ենք խորհրդատվական շուկայում թիրախային մասնագիտացմամբ։ Մենք մասնագիտացած ենք խոշոր և միջին ընկերությունների հետ աշխատելու ուղղությամբ։ Մեր առանձնահատուկ կողմն այն է, որ մենք աշխատում ենք 4 հիմնական ուղղություններով՝ վաճառքների բարելավում, մարքեթինք, կառավարչական բարեփոխումների խորհրդատվություն:Մենք չենք մատուցում այն բոլոր ծառայությունները, որոնք ուրիշները մեզանից ավելի լավ են անում, մասնագիտացել են դրանում։ Այսինքն՝ թիրախային մասնագիտացումը մեր առաջին առանձնահատկությունն է։ Երկրորդն այն է, որ ընկերությունների հետ մենք աշխատում ենք ամբողջ ցիկլով, այսինքն՝ Ա-ից մինև Ֆ, մեր մասնագետների կարողությունները թույլ են տալիս ներգրավված լինել բոլոր փուլերում։ Երրորդ առանձնահատկությունն այն է, որ մեր խորհրդատվական գործունեության մեջ առավելագույնս ներդնում ենք արդյունավետություն և նորարարություն։

Global Media Lab - Օգտագործու՞մ եք, արդյոք, մարդկային ռեսուրսների կառավարման ավտոմատացման համակարգեր (CRM-համակարգ և որքանո՞վ է այն հեշտացրել և արդյունավետ դարձրել Ձեր աշխատանքի կազմակերպումը):

Հայկ Մանասյան - Մենք անձամբ այդպիսի համակարգեր դեռ չենք կիրառում, որովհետև դրանք կիրառվում են մեծաթիվ աշխատողներ ունենալու դեպքում։ Բայց մենք նմանատիպ խորհրդատվություն ենք մատուցում և ծրագրեր գրում մեր գործընկեր կազմակերոպությունների համար։

Global Media Lab - Ինչպե՞ս է կազմակերպությունը ձևավորում և զարգացնում սեփական HR Brand-ը: Ի՞նչ աշխատանքներ է այն իրականացնում գործատուների շուկայում համակրելի լինելու առկա և հավանական աշխատակիցների համար:

Հայկ Մանասյան - HR Brand-ի համար առանձին չենք աշխատել։ Աշխատում ենք կազմակերպության ընդհանուր բրենդի վրա։ Բայց մեր HR Brand-ը ձևավորվել է ինքնաբերաբար․ մեզ հետ համագործակցողների խոսքերը լավագույն գործիքն են այդ բրենդը ձևավորելու համար։ Նեկայումս գոյություն ունի կայք՝ www.ratings.am, որը հնարավորություն է տալիս ռեյթինգավորել կազմակերպությունը։ Այդ կայքում կա բաժին, որտեղ որևէ կազմակերպությունում հարցազրույց անցած, այնտեղ աշխատող կամ այդ կազմակերպության հետ համագործակցող մարդ կարող է կարծիք հայտնել այդ կազմակերպության մասին։ Վերջերս նկատեցինք, որ այդ կայքում բավական լավ կարծիքներ կան մեր մասին։ Մեր ֆեյսբուքյան էջը բավական ակտիվ է, և այդտեղ մեզ հետ համագործակցող ընկերությունները և մարդիկ կարող են իրենց կարծիքները հայտնել։   

Global Media Lab - Ինչպե՞ս է կազմակերպությունը ձևավորում և զարգացնում սեփական Կորպորատիվ իմիջը:

Հայկ Մանասյան - Կորպորատիվ իմիջը խորհրդատվական բիզնեսում առաջին հերթին ձևավորում է խորհրդատուն։ Մենք դա ձևավորում ենք մեր որակավորված աշխատակիցներով և անձամբ ինքս ինձնով՝ որպես կազմակերպության հիմնադիր և կառավարող գործընկեր։ Մենք դա անում ենք մեր աշխատանքով՝ մատուցելով որակյալ խորհրդատվություն, ավելացնելով նոր արժեք մեր գործընկերների բիզնես նախաձեռնություններում։ Ունենք արժեքային համակարգ, առաքելություն, որոնց հստակ հետևում ենք, ինչի արդյունքում աստիճանաբար ձևավորում ենք իմիջ՝ դառնալով Հայաստանում լավագույններից մեկը։

 

Top ընթերցվածները
26 արտասահմանյան համալսարաններ ներկա կլինեն INTERNATIONAL EDUCATION SUMMIT Հայաստանում մայիսի 7-ին

IES-ը բացառիկ հնարավորություն է տալիս Քեզ ԱՆՎՃԱՐ ուսումդ շարունակելու, մասնագիտական կուրսերի մասնակցելու և ամառային դպրոցնում սովորելու աշխարհի 26 երկրներից մեկում

Armenia TV, Shant TV, H2 հեռուստաալիքների մեկնաբանումը Armenian Business Meeting-ի վերաբերյալ

«Armenian Business meeting»-ը լուսաբանվեց հայաստանյան առաջատար՝ «Արմենիա», «Շանթ» և «Հ2» հեռուստաընկերությունների պրոֆեսիոնալ մասնագետների կողմից:

Վիդեո
30
Հունվար, 2015
Նախագծի մենեջեր

Շտապ: Թափուր աշխատատեղեր Global Media Lab ընկերությունում: Վերջնաժամկետ՝ 7.04.2015

Աշխատանք
1
Ապրիլ, 2015
CV կազմելու 2015 թվականի տենդենցները

Նոր ժամանակաշրջանի CV-ի 17 օրինակ, որոնք անտարբեր չեն թողել ոչ մի գործատուի և HR-մասնագետի

Աշխատանք
10
Մարտ, 2015
Ի՞նչը միավորեց Ucom, Braind և Pepsi ընկերություններին նոյեմբերի 28-ին

Ucom, Braind և Pepsi ընկերությունների ղեկավարները Marketers Community-ում

GML Academy
5
Դեկտեմ․, 2015