Background Background
Կայացավ «Ժամանակակից մարքեթինգ 3.1.» կուրսի «Ընդհանուր» դասընթացը Darken cover for image
google_analytics_views_alt
94
Կայացավ «Ժամանակակից մարքեթինգ 3.1.» կուրսի «Ընդհանուր» դասընթացը
Մարքեթինգ
22
Փետրվար, 2017

100-ից ավելի մասնակիցներ ստացան մարքեթինգային պլանավորման պրակտիկ գիտելիքներ և գործիքներ

Փետրվարի 18-ին Global Media Lab ընկերության նախաձեռնությամբ «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Ժամանակակից մարքեթինգ 3.1» կուրսի 1-ին «Ընդհանուր» դասընթացը: Դասընթացը վերաբերում էր թվային մարքեթինգի (Digital Marketing), անձի մարքեթինգի (Personal Marketing) և հիմնական մարքեթինգի ճիշտ պլանավորմանը` 2017 թվականի տենդենցներին համապատասխան: Խոսվեց թրենդների մասին, այն սկզբունքների, որոնցով առաջնորդվելը կօգնի դարձնել ընկերության զարգացումը առավել արդյունավետ: Մանրամասն ներկայացվեցին պլանավորման դերն ու նշանակությունը աշխատանքի նպատակին հասնելու համար, ցուցադրվեցին հարթակներ, որտեղ կարելի է իրականացնել պլանավորումը: Ինչպես և յուրաքանչյուր պրեզենտացիա, այս մեկը նույնպես ենթադրում էր տեսական գիտելիքների և պրակտիկ գործիքների տրամադրում: Թեմայի արդիականության և հետաքրքրության մասին էին վկայում ավելի քան հարյուր մասնակիցների ներկայությունը և թրեյինինգից հետո տրվող հարցերը:

 

Միջոցառումը բավականին հագեցած էր, իրենց հարուստ փորձով և գիտելիքներով կիսվեցին 2 խոսնակներ՝ Global Media Lab ընկերության հիմնադիր Սեդա Վարդանյանը և մարքեթինգային ոլորտում փորձառու մասնագետ Արմեն Սարգսյանը: Յուրաքանչյուր պրեզենտացիայից հետո մասնակիցները տալիս էին իրենց հարցերը, այսինքն հանդիպումը անցավ ինտերակտիվ ձևով:

Դասընթացի ընթացքում ներկայացվեցին հանդիպման 2 գործընկերները: Մեկը MYbookstore  օնլայն գրախանութն էր, որը խաղարկեց 5000 դրամ արժողությամբ նվեր-քարտ: Իսկ հաջորդը Paty’s Cake ապրանքանիշը, որը բացի համեղ հյուրասիրությունից,  ևս անակնկալներ և ակցիաներ էր պատրաստել հատուկ դասընթացի մասնակիցների համար: Իսկ ահա հանդիպման վերջում մասնակիցները հնարավորություն ստացան ճաշակել նրանց արտադրանքը:

 

Ներկաները հնարավրություն ստացան ինտեգրվել և ինտերակտիվ ձևաչափով ստանալ ակտուալ տեղեկատվություն, գործիքներ «Ժամանակակից մարքեթինգ 3.1.» ֆեյսբուքյան խմբում։

 

Կայացավ «Ժամանակակից մարքեթինգ 3.1.» կուրսի «Ընդհանուր» դասընթացը thumbnailԿայացավ «Ժամանակակից մարքեթինգ 3.1.» կուրսի «Ընդհանուր» դասընթացը thumbnailԿայացավ «Ժամանակակից մարքեթինգ 3.1.» կուրսի «Ընդհանուր» դասընթացը thumbnailԿայացավ «Ժամանակակից մարքեթինգ 3.1.» կուրսի «Ընդհանուր» դասընթացը thumbnailԿայացավ «Ժամանակակից մարքեթինգ 3.1.» կուրսի «Ընդհանուր» դասընթացը thumbnailԿայացավ «Ժամանակակից մարքեթինգ 3.1.» կուրսի «Ընդհանուր» դասընթացը thumbnailԿայացավ «Ժամանակակից մարքեթինգ 3.1.» կուրսի «Ընդհանուր» դասընթացը thumbnailԿայացավ «Ժամանակակից մարքեթինգ 3.1.» կուրսի «Ընդհանուր» դասընթացը thumbnailԿայացավ «Ժամանակակից մարքեթինգ 3.1.» կուրսի «Ընդհանուր» դասընթացը thumbnailԿայացավ «Ժամանակակից մարքեթինգ 3.1.» կուրսի «Ընդհանուր» դասընթացը thumbnailԿայացավ «Ժամանակակից մարքեթինգ 3.1.» կուրսի «Ընդհանուր» դասընթացը thumbnailԿայացավ «Ժամանակակից մարքեթինգ 3.1.» կուրսի «Ընդհանուր» դասընթացը thumbnailԿայացավ «Ժամանակակից մարքեթինգ 3.1.» կուրսի «Ընդհանուր» դասընթացը thumbnail

Top ընթերցվածները
26 արտասահմանյան համալսարաններ ներկա կլինեն INTERNATIONAL EDUCATION SUMMIT Հայաստանում մայիսի 7-ին

IES-ը բացառիկ հնարավորություն է տալիս Քեզ ԱՆՎՃԱՐ ուսումդ շարունակելու, մասնագիտական կուրսերի մասնակցելու և ամառային դպրոցնում սովորելու աշխարհի 26 երկրներից մեկում

Armenia TV, Shant TV, H2 հեռուստաալիքների մեկնաբանումը Armenian Business Meeting-ի վերաբերյալ

«Armenian Business meeting»-ը լուսաբանվեց հայաստանյան առաջատար՝ «Արմենիա», «Շանթ» և «Հ2» հեռուստաընկերությունների պրոֆեսիոնալ մասնագետների կողմից:

Վիդեո
30
Հունվար, 2015
Նախագծի մենեջեր

Շտապ: Թափուր աշխատատեղեր Global Media Lab ընկերությունում: Վերջնաժամկետ՝ 7.04.2015

Աշխատանք
1
Ապրիլ, 2015
CV կազմելու 2015 թվականի տենդենցները

Նոր ժամանակաշրջանի CV-ի 17 օրինակ, որոնք անտարբեր չեն թողել ոչ մի գործատուի և HR-մասնագետի

Աշխատանք
10
Մարտ, 2015
Ի՞նչը միավորեց Ucom, Braind և Pepsi ընկերություններին նոյեմբերի 28-ին

Ucom, Braind և Pepsi ընկերությունների ղեկավարները Marketers Community-ում

GML Academy
5
Դեկտեմ․, 2015