Background Background
University Tour`Ագրարային համալսարանում: Darken cover for image
google_analytics_views_alt
14
University Tour`Ագրարային համալսարանում:
Աշխատանք
15
Մարտ, 2017

«Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ԳՈՐԾԱՏՈՒՆ 60-Ն ԱՆՑ «ՓՈՐՈՎ ՁՅԱՁՅԱ» Է․ ՄԵԿՆԱՐԿԵՑ “UNIVERSITY TOUR” ՆԱԽԱԳԻԾԸ»

Աշխատանքային փորձ չունենալը այլևս խնդիր չի լինի, եթե ունենաս ճիշտ գործնական իմիջ և տիրապետում ես մի քանի հմտությունների: Իսկ թե ինչպես` տեղեկացնում է "University tour" նախագիծը: Այն մեկնարկեց մարտի 15-ին Ագրարային համալսարանում "Global Media Lab" ընկերության և skill.am կայքի նախաձեռնությամբ:

"Global Media Lab" ընկերությունը և skill.am կայքի ողջ անձնակազմը իրենց խորհին երախտագիտությունն են հայտնում Ազգային Ագրարային համալսարանի ղեկավարությանը, կարիերայի կենտրոնին` ի դեմս Լուսինե Մնացականյանի` հիանալի համագործակցության ու պատրաստակամության համար:

 Շուրջ երկու ժամ տևող սեմինարը շատ արագ անցավ շնորհիվ մասնակիցների ինտերակտիվության, հետաքրքիր հարցերի և ընդհանուր դրական մթնոլորտի: Մասնակիցները տեղեկացան այն հմտությունների մասին, որոնք նպաստում են կարիերայի աճին և համապատասխանում են 2017 թվականի պահանջներին: Սեմինարի ժամանակ իրենց փորձով կիսվեցին նախաձեռնող ընկերության հիմնադիր տնօրեն Սեդա Վարդանյանը, ընկերության կոմունիկացիոն մենեջեր Թերեզա Գրիգորյանը և skill.am հարթակի հիմնադիր Սերգեյ Ուսնունցը:

 Խոսնակներից Թերեզա Գրիգորյանը իր գաղափարներով կիսվեց մասնակիցների հետ` պատասխանելով բոլոր ժամանակների ամենահուզուղ հարցին` «Ինչու չունենք աշխատանք»: Նա վստահեցրեց՝ գործատուն անշուշտ կընդունի յուրաքանչյուրին, ով  կունենա լավ գաղափար և հետամուտ կլինի դրա իրականցմանը։ «Մարդկանց մեծամասնությունը СV գրելիս օգտվում է նույնանման ու պատրաստի ձևերից՝ լրացնելով իր տվյալները։ Ժամանակն է համարձակություն ձեռք բերել ոչ ստանդարտ ոճով ներկայանալու»։

Մասնակիցները տեղեկացան նաև ժամանակակից ինքնակենսագրական գրելու ձևերի մասին, որոնք կարող են լինել տեսանյութերի, անիմացիոն հոլովակների տեսքով։ Թերեզան հավատացրեց, որ այդպիսով ավելի հեշտ կլինի գրավել գործատուների ուշադրությունը․ նրանք փնտրում են կրեատիվ ու ունիվերսալ մարդկանց։

Բոլորի ուշադրությունը գրավեց մասնակիցներից մեկի՝ Դավիթի հարցը, թե ինչ պետք է անել այն դեպքում, եթե գործատուն 60-ն անց, «փորով ձյաձյա» է, ում առանձնապես չի հետաքրքրում մեր կրեատիվ ռեզյումեն։  Պատասխանը չուշացավ։ Սերգեյ Ուսնունցը պարզապես խորհուրդ տվեց ազատվել դոգմաներից։

«Բոլորս մեր առաջ ինչ-որ կարծրատիպեր ենք դնում սկզբում դպրոցում, հետո համալսարանում` հարևանների կամ ծնողների ազդեցության տակ։ Հիմա էլ, այստեղ գտնվողներից առնվազն 40 հոգի դուրս կգա և կասի «աբսուրդ է»` շարունակելով ապրել իր սովորական կյանքով։ Ընդամենը հավատացեք ինքներդ ձեզ ու մի վախեցեք կրեատիվ լինելուց»,-ներկաներին ոգևորելով ասաց Սերգեյ Ուսնունցը։

Այնուհետև թվարկեց այն հմտությունները, որոնց շնորհիվ կարելի է միշտ պահանջված մնալ: Կազմակերպվեց նաև ինտերակտիվ խաղ։ Իրենց սմարթֆոնների միջոցով մասնակիցները պատասխանում էին այն հարցերին, որոնց խոսնակներն անդրադարձել էին սեմինարի ընթացքում։ Հաղթող ընտրվեցին առաջին երեք մասնակիցները, ովքեր ամենաարագ ու ճիշտ պատասխաններն էին տվել։ Առաջին հաղթողը ագրոնոմիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Էդգար Սմբատյանն էր, ում որպես մրցանակ շնորհվեց Տիմատիի մայիսին կայանալիք հայաստանյան համերգի տոմս։ «Ինձ շատ դուր եկավ այս նախաձեռնությունը և ուրախ եմ, որ մասնակցեցի նման հետաքրքիր ու ուսուցանող սեմինարի։ Սա ևս մեկ կարևոր քայլ է՝ ուսանողներին տալու գիտելիք և հմտություններ՝  ուղորդելով աշխատաշուկա։ Իսկ Տիմատիի համերգին անպայման գնալու եմ»,- ոգևորված հայտնեց Էդգարը։

Մյուս հաղթողներին նույնպես տրվեցին մրցանակներ՝ Questomani-ի և Kinopark-ի ֆիլմերից դիտելու հնարավորություն։ Այս հետաքրքիր մրցանակներին արժանացան Ռիմա Գրիգորյանը և Մարիամ Առուշանյանը:
Իսկ վերջում, իհարկե, բոլորը միասին իրենց ուրախ և «հաղթական» տրամադրությունը ֆիքսեցին լուսանկարներում։

Սա "University Tour" նախագծի առաջին թրեյնինգն էր, որին հաջորդելու են մյուսները Հայաստանի 9-ը լավագույն համալսարաններում: Նախագծի էությունը արդի ուսանողական խնդիրները լուծող ֆորումի միջոցով ուսանողներին օգտակար հմտություններ տրամադրելն է, որոնք կնպաստեն անձի և կարիերայի աճին: 
Հաջորդ կանգառը` Հայասատանում Ֆրանսիական համալսարան:
Ֆեյսբուքյան իվենթը տես այստեղ:

Միջոցառման նկարները շուտով կլինեն Ագրարային համալսարանի ֆեյսբուքյան իվենթում:
Լուսանկարիչ` Մարինա Ապրեսյան
Լրագրող` Աննա Կոստանյան

Top ընթերցվածները
26 արտասահմանյան համալսարաններ ներկա կլինեն INTERNATIONAL EDUCATION SUMMIT Հայաստանում մայիսի 7-ին

IES-ը բացառիկ հնարավորություն է տալիս Քեզ ԱՆՎՃԱՐ ուսումդ շարունակելու, մասնագիտական կուրսերի մասնակցելու և ամառային դպրոցնում սովորելու աշխարհի 26 երկրներից մեկում

Armenia TV, Shant TV, H2 հեռուստաալիքների մեկնաբանումը Armenian Business Meeting-ի վերաբերյալ

«Armenian Business meeting»-ը լուսաբանվեց հայաստանյան առաջատար՝ «Արմենիա», «Շանթ» և «Հ2» հեռուստաընկերությունների պրոֆեսիոնալ մասնագետների կողմից:

Վիդեո
30
Հունվար, 2015
Նախագծի մենեջեր

Շտապ: Թափուր աշխատատեղեր Global Media Lab ընկերությունում: Վերջնաժամկետ՝ 7.04.2015

Աշխատանք
1
Ապրիլ, 2015
CV կազմելու 2015 թվականի տենդենցները

Նոր ժամանակաշրջանի CV-ի 17 օրինակ, որոնք անտարբեր չեն թողել ոչ մի գործատուի և HR-մասնագետի

Աշխատանք
10
Մարտ, 2015
Ի՞նչը միավորեց Ucom, Braind և Pepsi ընկերություններին նոյեմբերի 28-ին

Ucom, Braind և Pepsi ընկերությունների ղեկավարները Marketers Community-ում

GML Academy
5
Դեկտեմ․, 2015