Background Background
University Tour`Հայ-ռուսական համալսարանում Darken cover for image
google_analytics_views_alt
10
University Tour`Հայ-ռուսական համալսարանում
Աշխատանք
15
Ապրիլ, 2017

«Դուք ունեք 6-10 վայրկյան գրավելու ձեր գործատուի ուշադրությունը». University Tour-յան սեմինար Հայ-Ռուսական համալսարանու

«University tour» նախագիծը այս անգամ կայանել էր Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում: Մինչ դասընթացի սկիզբը մասնակիցները հետաքրքրությամբ մոտենում էին գրանցման կետերին ու հարցուփորձ անում, թե ինչ է տեղի ունենալու:

Սեմինարի սկզբում ուսանողներին ողջունեց «Global Media Lab» ընկերության հիմնադիր-տնօրեն Սեդա Վարդանյանը: «Մեր նպատակն է բարձրացնել այն խնդիրները, որոնք  ի հայտ են գալիս համալսարանն ավարտելու տարիներից սկսած և հուզում են ուսանողներին: Մենք ուղղակի կփորձենք ցույց տալ ձեզ՝ ինչպես օրիգինալ ներկայացնել սեփական անձը՝ որպես մասնագետ: Նշանակություն չունի՝ դուք ինչ մասնագիտություն ունեք, որովհետև այժմ բազմաթիվ ընկերություններ փնտրում են հիմնականում ունիվերսալ աշխատակիցների»:

Իր հմտություններով առաջինը կիսվեց  Global Media Lab ընկերության կոմունիկացիոն մենեջեր Թերեզա Գրիգորյանը` պատմելով, որ հաջողակ կարիերա սկսելու առաջին նախապայմանը ոչ թե աշխատանք փնտրելն է, այլ այդ աշխատանքը առաջարկող ընկերությյուններին գտնելը: «Շատ կարևոր է իմանալ՝ ում հետ եք աշխատելու, որպեսզի ուսումնասիրեք նրանց կազմակերպությունը, փորձեք գտնել ինչ-որ խնդիրներ և ինչու ոչ ձեր CV-ի հետ միասին ուղարկել նաև դրանց լուծման տարբերակներ: Դա հաստատ անպատասխան չի մնա»:

Ներկաները շարունակում էին կլանված լսել, թե հետո ինչ պետք է անել:

«Դուք ունեք ընդամենը 6-10 վայրկյան, որ գործատուն ուսումնասիրի ձեր ռեզյումեն, այնպես որ փորձեք այն տարբերվող դարձնել: Օրինակ, Գարի անունով մի տղա, google-ի փոխարեն իր էջն էր ստեղծել, որտեղ ավտոմատ գրվում  ու բացվում էին իր մասին պատմող էջեր»:

Այդ պահին մասնակիցներին մեկը թերահավատորեն վերաբերվեց այդ ամենին՝ ասելով. «Այդքան բան անել իմանայի, ծրագրավորող կդառնայի»

Իսկ Թերեզան ժպտալով ասաց, որ հաջողությունը սկսվում է սեփական ուժերին հավատալուց: «Կան բազմաթիվ այլ յուրօրինակ տարբերակներ, որոնք պատրաստելու համար առանձնապես մեծ ջանքեր չեն պահանջում»:

Խոսվեց նաև այն կարևոր հմտությունների մասին, որոնց տիրապետելը միայն առավելություն կլինի: «Այսօր ամենաառանցքային որակներից մեկը թիմում աշխատելու ունակությունն է: Անգամ կառավարիչը պետք է լինի թիմի լավ անդամ, մասնակցի բոլոր աշխատանքներին մյուսների հետ հավասար: Հավատացեք, հենց որ դուք մտնենք աշխատաշուկա, կունենաք բազմաթիվ առավելություններ այն մարդկանց նկատմամբ, որոնք ունեն, օրինակ, 40 տարվա աշխատանքային փորձ: Թարմ ուղեղները միշտ էլ պահանջված են»:

Ելույթներից հետո սկսվեց արդեն ավանդույթ դարձած ինտերակտիվ խաղը: Հայ-ռուսական համալսարանն ամենաակտիվն էր ներգրավվածության ցուցանիշով: Մասնակիցները սկսեցին ոգևորված ու ճկուն արագությամբ պատասխանել հարցերին, որոնց մասին նախապես խոսվել էր սեմինարի ժամանակ: Հաղթեցին երեք ամենաարագաշարծները՝ Մհեր Սահակյանը, ով ստացավ  Տիմատիի հայաստանյան համերգի տոմսը, Հեղինե Ումրշատյանը և Լիլիթ Դալլաքյանը, որոնց շնորհվեցին ականջակալներ:

Դասընթացի ուրախ տրամադրությունն ու ոգևորվածությունը ֆիքսվեցին ավանդական լուսանկարներներում:

Սա «University Tour» նախագծի 7-րդ սեմինարն էր։ Այն  մեկնարկել է մարտի 15-ին  Ագրարային համալսարանում Global Media Lab ընկերության և  skill.am կայքի նախաձեռնությամբ։ Սեմինարը վարում են` նախաձեռնող ընկերության տնօրեն Սեդա Վարդանյանը, կոմունիկացիոն մենեջեր Թերեզա Գրիգորյանը և skill.am հարթակի հիմնադիր-տնօրեն Սերգեյ Ուսնունցը։

Հաջորդ կանգառը`  Տնտեսագիտական համալսարան

Գրանցումը այստեղ:

Ֆեյսբուքյան իվենթը այստեղ:

Նյութը` Աննա Կոստանյանի

Լուսանկարները` Մարինա Ապրեսյանի

Top ընթերցվածները
26 արտասահմանյան համալսարաններ ներկա կլինեն INTERNATIONAL EDUCATION SUMMIT Հայաստանում մայիսի 7-ին

IES-ը բացառիկ հնարավորություն է տալիս Քեզ ԱՆՎՃԱՐ ուսումդ շարունակելու, մասնագիտական կուրսերի մասնակցելու և ամառային դպրոցնում սովորելու աշխարհի 26 երկրներից մեկում

Armenia TV, Shant TV, H2 հեռուստաալիքների մեկնաբանումը Armenian Business Meeting-ի վերաբերյալ

«Armenian Business meeting»-ը լուսաբանվեց հայաստանյան առաջատար՝ «Արմենիա», «Շանթ» և «Հ2» հեռուստաընկերությունների պրոֆեսիոնալ մասնագետների կողմից:

Վիդեո
30
Հունվար, 2015
Նախագծի մենեջեր

Շտապ: Թափուր աշխատատեղեր Global Media Lab ընկերությունում: Վերջնաժամկետ՝ 7.04.2015

Աշխատանք
1
Ապրիլ, 2015
CV կազմելու 2015 թվականի տենդենցները

Նոր ժամանակաշրջանի CV-ի 17 օրինակ, որոնք անտարբեր չեն թողել ոչ մի գործատուի և HR-մասնագետի

Աշխատանք
10
Մարտ, 2015
Ի՞նչը միավորեց Ucom, Braind և Pepsi ընկերություններին նոյեմբերի 28-ին

Ucom, Braind և Pepsi ընկերությունների ղեկավարները Marketers Community-ում

GML Academy
5
Դեկտեմ․, 2015