Background Background
University Tour`Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Darken cover for image
University Tour`Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:
Աշխատանք
19
Ապրիլ, 2017

Երազանքի աշխատանքի հետքերով

Մարտի 15-ից  մեկնարկած «University tour» նախագծի հերթական կանգառը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն էր։ Մասնակիցները զգալիորեն իրենց թվով գերազանցում էին մյուս համալսարաններին։ Global Media Lab ընկերության և skill.am կայքի նախաձեռնությամբ համալսարականները քայլ առ քայլ սովորեցին աշխատանք փնտրելու, կրեատիվ լինելու, ժամանակակից CV գրելու հմտությունները։

  «Երազանքի աշխատանքին» սպասող բազմաթիվ ուսանողներ համաձայնվեցին, որ տանը նստելով աշխատանք չես գտնի։  Global Media lab ընկերության կոմունիկացիոն մենեջեր Թերեզա Գրիգորյանը ծանոթացրեց 21-րդ դարի ժամանակակից CV–ներին, համապատասխան աղբյուրներ գտնելու և հետադարձ կապին հետամուտ լինելու կանոններին։ Կարևոր նախապայմանն է ոչ թե աշխատանք փնտրելը, այլ այդ աշխատանքը առաջարկող ընկերություններին գտնելը։ Սեմինարի մասնակիցների մեծամասնությունը առաջին անգամ ծանոթացավ 2-7-10 կանոնին։ Պետք է հիշել, որ գործատուն ունի 6-10 վայրկյան ձեր CV-ն նայելու համար, իսկ մենք առաջարկում ենք յուրօրինակ տարբերակներ, որոնք աչքաթող չեն արվի գործատուի կողմից։

Լսարանը ամբողջ սեմիանարի ընթացքում ինտենսիվորեն մասնակցում էր քննարկումներին, բերում անձնական օրինակը , հարցեր ուղղում սեմինարավարին։

Հայտարարած մրցույթում ուսանողները 3-5 րոպեի ընթացքում կրեատիվ մեկ նախադասության շնորհիվ հնարավորություն ստացան շահելու հետաքրքիր մրցանակներ։ Մերի Հակոբյանի մեկնաբանությունը ամենակրեատիվն էր և արդյունքում նա ստացավ ականջակալ և մարքետինգային սեմինարին մասնակցելու հնարավորություն։

Աշխատաշուկայում պահանջված լինելու 10 հմտություններին ծանոթանալուց հետո մարդաշատ դահլիճում սկսվեց ինտերակտիվ խաղը։ Առավել արագ ու ճիշտ կողմնորոշվեց Մերի Առաքելյանը։ Ինչպես նախորդ անգամներում, այս անգամ ևս առաջին մրցանակակիրը շահեց Տիմատիի հայաստանյան համերգի տոմս։ Մյուս մասնակիցներ Նունե Ջանինյանն ու Սոնա Շանոյանը ստացան ականջակալներ։

«University tour» նախագծի վերջին կանգառը Երևանի պետական համալսարանն է։ Եթե դեռ չեք հասցրել մասնակցել, ապա միացեք մեզ։

ԵՊՀ ֆեյսբուքյան իվենթը այստեղ:
ԵՊՀ սեմինարի գրանցումը այստեղ:

Նյութը պատրաստեց Լիլիա Արզումանյանը:

Լուսանկարները` Մարինա Ապրեսյանի:
 

 

Top ընթերցվածները
26 արտասահմանյան համալսարաններ ներկա կլինեն INTERNATIONAL EDUCATION SUMMIT Հայաստանում մայիսի 7-ին

IES-ը բացառիկ հնարավորություն է տալիս Քեզ ԱՆՎՃԱՐ ուսումդ շարունակելու, մասնագիտական կուրսերի մասնակցելու և ամառային դպրոցնում սովորելու աշխարհի 26 երկրներից մեկում

Նախագծի մենեջեր

Շտապ: Թափուր աշխատատեղեր Global Media Lab ընկերությունում: Վերջնաժամկետ՝ 7.04.2015

Աշխատանք
1
Ապրիլ, 2015
Armenia TV, Shant TV, H2 հեռուստաալիքների մեկնաբանումը Armenian Business Meeting-ի վերաբերյալ

«Armenian Business meeting»-ը լուսաբանվեց հայաստանյան առաջատար՝ «Արմենիա», «Շանթ» և «Հ2» հեռուստաընկերությունների պրոֆեսիոնալ մասնագետների կողմից:

Վիդեո
30
Հունվար, 2015
CV կազմելու 2015 թվականի տենդենցները

Նոր ժամանակաշրջանի CV-ի 17 օրինակ, որոնք անտարբեր չեն թողել ոչ մի գործատուի և HR-մասնագետի

Աշխատանք
10
Մարտ, 2015
Ի՞նչը միավորեց Ucom, Braind և Pepsi ընկերություններին նոյեմբերի 28-ին

Ucom, Braind և Pepsi ընկերությունների ղեկավարները Marketers Community-ում