Background Background
University Tour`Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում: Darken cover for image
google_analytics_views_alt
16
University Tour`Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում:
Աշխատանք
7
Ապրիլ, 2017

«Ճարտարապետների և շինարարների մտքի թռիչքը աներևակայելի է»


Ինչպես գիտեք "University tour" նախագիծը մեկնարկել էր մարտի 15-ին Ագրարային համալսարանում "Global Media Lab" ընկերության և skill.am կայքի նախաձեռնությամբ:
Եվ ահա թիմը արդեն ճանապարհի կեսն անցել է. 5-րդ համալսարանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն էր:

 Շուրջ երկու ժամ տևող սեմինարը շատ արագ անցավ շնորհիվ մասնակիցների ինտերակտիվության, հետաքրքիր հարցերի և ընդհանուր դրական մթնոլորտի: Մասնակիցները տեղեկացան այն հմտությունների մասին, որոնք նպաստում են կարիերայի աճին և համապատասխանում են 2017 թվականի պահանջներին: Սեմինարի ժամանակ իրենց փորձով կիսվեցին նախաձեռնող ընկերության հիմնադիր տնօրեն Սեդա Վարդանյանը, ընկերության կոմունիկացիոն մենեջեր Թերեզա Գրիգորյանը և skill.am հարթակի հիմնադիր Սերգեյ Ուսնունցը:

 Խոսնակներից Թերեզա Գրիգորյանը իր գաղափարներով կիսվեց մասնակիցների հետ` պատասխանելով բոլոր ժամանակների ամենահուզուղ հարցին` «Ինչու չունենք աշխատանք»: Նա առաջարկեց տարբերվող ու եզակի ինքնակենսագրականի 5 տեսակ, որոնք մեծ արձագանք գտան ուսանողների շրջանում: Խոսվեց նաև փորձաշրջանի ընթացքում գրագետ դրսևորվելու մասին: Ուսանողները դիտեցին զվարճալի, սակայն միևնույն ժամանակ բովանդակալից ու ուսուցանող հոլովակ, որը մինչ այժմ էլ մեծ արձագանք էր գտել նրանց շրջանում:

2-րդ հատվածում Սերգեյ Ուսնունցը ներկայացրեց 10 հմտություն, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուրին` անկախ մասնագիտությունից: Այդ հմտությունների շարքին էին դասվում ճկունությունը և խնդիրները համակարգված լուծելու կարողությունը:
Իսկ ամենակարևորը ինչի մասին նշեց խոսնակը անընդհատ ինքնակատարելագործվելն էր:
 

Այստեղ ևս, ինչպես մյուս բոլոր համալսարաններում ուսանողները խաղացին ինտերակտիվ խաղ։ Իրենց սմարթֆոնների միջոցով մասնակիցները պատասխանում էին այն հարցերին, որոնց խոսնակներն անդրադարձել էին սեմինարի ընթացքում։ 
Հաղթող ընտրվեցին առաջին երեք մասնակիցները, ովքեր ամենաարագ ու ճիշտ պատասխաններն էին տվել։ Առաջին հաղթողը Բեգլարյան Սուսաննա, ում որպես մրցանակ շնորհվեց Տիմատիի մայիսին կայանալիք հայաստանյան համերգի տոմս։ Մյուս հաղթողներն էին Լալայան Լիլիթը և Առաքելովա Արևիկը, ովքեր ստացան համապատասխանաբար Cinema Star-ի տոմս և ականջակալներ:
Իսկ վերջում արվեց ավանդույթ դարձած խմբակային լուսանկարը:

Global Media Lab ընկերությունը և skill.am կայքի ողջ անձնակազմը իրենց խորհին երախտագիտությունն են հայտնում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային  համալսարանի ղեկավարությանը, կարիերայի կենտրոնին` հիանալի համագործակցության ու պատրաստակամության համար:

Նախագծի էությունը արդի ուսանողական խնդիրները լուծող ֆորումի միջոցով ուսանողներին օգտակար հմտություններ տրամադրելն է, որոնք կնպաստեն անձի և կարիերայի աճին: 
Հաջորդ կանգառը` Հայ-ռուսական համալսարան:
Ֆեյսբուքյան իվենթը տես այստեղ:


Լուսանկարիչ` Մարինա Ապրեսյան

Top ընթերցվածները
26 արտասահմանյան համալսարաններ ներկա կլինեն INTERNATIONAL EDUCATION SUMMIT Հայաստանում մայիսի 7-ին

IES-ը բացառիկ հնարավորություն է տալիս Քեզ ԱՆՎՃԱՐ ուսումդ շարունակելու, մասնագիտական կուրսերի մասնակցելու և ամառային դպրոցնում սովորելու աշխարհի 26 երկրներից մեկում

Armenia TV, Shant TV, H2 հեռուստաալիքների մեկնաբանումը Armenian Business Meeting-ի վերաբերյալ

«Armenian Business meeting»-ը լուսաբանվեց հայաստանյան առաջատար՝ «Արմենիա», «Շանթ» և «Հ2» հեռուստաընկերությունների պրոֆեսիոնալ մասնագետների կողմից:

Վիդեո
30
Հունվար, 2015
Նախագծի մենեջեր

Շտապ: Թափուր աշխատատեղեր Global Media Lab ընկերությունում: Վերջնաժամկետ՝ 7.04.2015

Աշխատանք
1
Ապրիլ, 2015
CV կազմելու 2015 թվականի տենդենցները

Նոր ժամանակաշրջանի CV-ի 17 օրինակ, որոնք անտարբեր չեն թողել ոչ մի գործատուի և HR-մասնագետի

Աշխատանք
10
Մարտ, 2015
Ի՞նչը միավորեց Ucom, Braind և Pepsi ընկերություններին նոյեմբերի 28-ին

Ucom, Braind և Pepsi ընկերությունների ղեկավարները Marketers Community-ում

GML Academy
5
Դեկտեմ․, 2015