Եթե Դուք ընթերցեք այս հոդվածը, կկարողանաք ստուգել դիզայներին կամ դիզայն ստուդիոյի աշխատանքը, որոնք պետք է մշակեն Ձեր ինդիվիդուալ ֆիրմային ոճը
Այսօր ֆիրմային ոճը հանդիսանում է ընկերության ամբողջ հաղորդակցման քաղաքականության հիմքը , հաճահորդի պայքարի գլխավոր միջոցներից մեկը, բրենդինգի գաղկացուցիչ մասը: Նրա օգտագործումը ենթադրում է միանման մոտեցում ձևավորմանը, գունային համադրությանը, գովազդի ընդհանուր տեսքին, պաշտոնական փաստաթղթերին, արտադրության փաթեթավորմանը:
Ֆիրմային ոճը գովազդի ժամանակակից և ակտուալ ձևերից մեկն է:
Ֆիրմանյին ոճը իրականացնում է հետևյալ ֆունկցիաները՝
Իմիջային ֆունկցիա: Ձևավորում և աջակցում է ընկերության արագ ճանաչելիությանը, ընդգծում էյուրահատկությունը և հաղորդում գրավիչ տեսք: Դրական ընկալումը թիրախային լսարանի կողմից անդրադառնում է նաև ընկերության արտադրության վրա:
Իդենտիֆիկացնող ֆունկցիա: Ֆիրմային ոճը նպաստում է ապրանքի և գովազդի իդենտիֆիկացմանը , մատնանշում է նրանց կապը ընկերության հետ և ընդհանուր առաջացումը:
Տարբերակող ֆունկցիա: Ընդգծում է ընկերության ապրանքը և գովազդը այլ նմանատիպ ընկերություններից:
Երբ թիրախային լսարանը ճանաչում է տվյալ ֆիրմային ոճը, նա ավելիմեծ ուշադրություն է դարձնում ծանոթ լոգոյին, գույներին, գովազդին, որոնց օր օրի ավելի ինտենսիվ են արտահայյտվում:
Ֆիրմային ոճի համակարգի մեջ ներառված են հետևյալ հիմնական բաղադրիչները՝
Ֆիրմային ոճի մեջ կարող են մտնել հազարավոր բաղադրիչներ, սակայն պրակտիկայում օգտագործվում է ընդամը մեկ տասնյակը: Դրանց քանակը կախված է ընկերության գործունեության առանձնահատկությունից:
IES-ը բացառիկ հնարավորություն է տալիս Քեզ ԱՆՎՃԱՐ ուսումդ շարունակելու, մասնագիտական կուրսերի մասնակցելու և ամառային դպրոցնում սովորելու աշխարհի 26 երկրներից մեկում
«Armenian Business meeting»-ը լուսաբանվեց հայաստանյան առաջատար՝ «Արմենիա», «Շանթ» և «Հ2» հեռուստաընկերությունների պրոֆեսիոնալ մասնագետների կողմից:
Շտապ: Թափուր աշխատատեղեր Global Media Lab ընկերությունում: Վերջնաժամկետ՝ 7.04.2015
Նոր ժամանակաշրջանի CV-ի 17 օրինակ, որոնք անտարբեր չեն թողել ոչ մի գործատուի և HR-մասնագետի
Ucom, Braind և Pepsi ընկերությունների ղեկավարները Marketers Community-ում