Background Background
Armenian Business Meeting՝ Տարվա կարևորագույն գործարար համաժողովը Darken cover for image
google_analytics_views_alt
48
Armenian Business Meeting՝ Տարվա կարևորագույն գործարար համաժողովը
Մարքեթինգ
26
Հունվար, 2015

«Armenian Business Meeting» գործարար հավաքը շուրջ 27 տարբեր ոլորտի կազմակերպությունների մեկտեղել էր մեկ վայրում, «50 գործարար մեկ վայրում» կարգախոսի ներքո:

Ֆորումի նպատակն էր համախմբել երիտասարդ գործարարներին, նպաստել նրանց միջև նոր և արդյունավետ համագործակցությունների կայացմանը, համաձայնագրերի կնքմանը և, իհարկե, նոր գործարար կապերով 2015 թվականի մեկնարկին:

«Armenian Business Meeting» նախագծի ղեկավարը Սեդա Վարդանյանն է՝ «Global Media Lab» մարքեթինգային ընկերության տնօրենը: Միջոցառման գլխավոր հովանավորը հայաստանյան մեդիա դաշտում արդեն տևական գործունեություն ծավալող International Media Holding-ն է, ի դեմ Արման Վարդանյանի, ով կարևորում է «Armenian Business Meeting»-ի գաղափարը՝ հայաստանյան գործարար միջավայրի զարգացման և արդիականացման համատեքստում:

«Armenian Business meeting»-ը լուսաբանվեց հայաստանյան առաջատար՝ «Արմենիա», «Շանթ» և «Հ2» հեռուստաընկերությունների պրոֆեսիոնալ մասնագետների կողմից:

Բիզնեսի կառավարման հմտությունների մասին գործնական թրեյնինգ ներկաների համար անցկացրեց «Ayvazyan & Partners» կազմակերպության գործընկեր Վահե Այվազյան, ով lurer.com-ին տված հարցազրույցում մանրամասն կիսվես իր տպավորություններով: 'Կար ձեռագիր, գրագետ և պատասխանատու մոտեցում''. Վահե Այվազյանը՝ ABM-ի մասին

Հանդիպման ընթացքում ընկերությունները ներկայացրին իրենց գործունեությունը նկարագրող պրեզենտացիաներ, որի ընթացքում կատարվեց նաև վիճակահանություն՝ յուրաքանչյուր ընկերության կողմից մեկ անվճար ծառայության տրամադրում վիճակահանության արդյունքում ընտրված ընկերությանը:

Մասնակից կազմակերպությունների դրական կարծիքները և արդյունավետ համագործակցությունների գրանցված բազմաթիվ փորձերը կազմակերպիչներին ստիպեցին խոստանալ նման ֆորմատի նախագծերը դարձնել շարունակական:

Մասնակից ընկերությունների արձագանքները համաժողովի մասին

Top ընթերցվածները
26 արտասահմանյան համալսարաններ ներկա կլինեն INTERNATIONAL EDUCATION SUMMIT Հայաստանում մայիսի 7-ին

IES-ը բացառիկ հնարավորություն է տալիս Քեզ ԱՆՎՃԱՐ ուսումդ շարունակելու, մասնագիտական կուրսերի մասնակցելու և ամառային դպրոցնում սովորելու աշխարհի 26 երկրներից մեկում

Armenia TV, Shant TV, H2 հեռուստաալիքների մեկնաբանումը Armenian Business Meeting-ի վերաբերյալ

«Armenian Business meeting»-ը լուսաբանվեց հայաստանյան առաջատար՝ «Արմենիա», «Շանթ» և «Հ2» հեռուստաընկերությունների պրոֆեսիոնալ մասնագետների կողմից:

Վիդեո
30
Հունվար, 2015
Նախագծի մենեջեր

Շտապ: Թափուր աշխատատեղեր Global Media Lab ընկերությունում: Վերջնաժամկետ՝ 7.04.2015

Աշխատանք
1
Ապրիլ, 2015
CV կազմելու 2015 թվականի տենդենցները

Նոր ժամանակաշրջանի CV-ի 17 օրինակ, որոնք անտարբեր չեն թողել ոչ մի գործատուի և HR-մասնագետի

Աշխատանք
10
Մարտ, 2015
Ի՞նչը միավորեց Ucom, Braind և Pepsi ընկերություններին նոյեմբերի 28-ին

Ucom, Braind և Pepsi ընկերությունների ղեկավարները Marketers Community-ում

GML Academy
5
Դեկտեմ․, 2015