Background Background
Պրակտիկ թրեյնինգ Business to Employee Meeting-ի  HR-մասնագետների համար. Հարցազրույց Վահե Այվազյանի հետ. Darken cover for image
google_analytics_views_alt
210
Պրակտիկ թրեյնինգ Business to Employee Meeting-ի HR-մասնագետների համար. Հարցազրույց Վահե Այվազյանի հետ.
Հարցազրույց
12
Հունիս, 2015

Հունիսի 16-ին, Էլիտ Պլազայում Վահե Այվազյանը կանցկացնի վարպետության դաս HR-ի 5 առանացքային գործառույթների վերաբերյալ

--Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում HR- բաժինների աշխատանքը, որքա՞ն է այն համապատասխանում արտասահմանյան HR ստանդարտներին:

- Գիտեք, հայկական շուկան շատ փոքր է գրագետ և տեղեկացված կադրեր պատրաստելու համար: Աշխատավարձի ցածր լինելը նույնպես կամ դեմոտիվացնում է կամ ստիպում աշխատել արտասահմանում, որի հետևանքով արդեն լավ կադրերն հեռանում են մեր շուկայից: Երկրորդ՝ բիզնես պրոցեսներն Հայաստանում շատ ավելի դանդաղ են տեղի ունենում, որպեսզի կադրը կարճ ժամանակահատվածում ավելի մեծ փորձ ձեռք բերի: Երրորդ՝ ֆինանասավորումը կադրերի վերապատրաստման և որակավորման վրա գրեթե չկա, այնինչ արտասահմանյան շատ ընկերություններում նույնիսկ տարեկան բյուջեի մեջ պարտադիր կետով նշվում է: Ընդհանուր առմամբ, այս պայմաններում աշխատող HR բաժինների աշխատանքը գնահատում եմ լավ:

-Ի՞նչ ճանապարհով կարելի է զարգացնել HR-մասնագետների առօրյա աշխատանքը և դարձնել ավելի օգտակար թե՛ ընկերության համար, և թե՛ կադրերի:

- Մեծ դեր պիտի տալ փորձի փոխանակմանը, տարբեր կազմակերպությունների մեջ համագործակցություններին, HR միավորումներ, հասարակական խմբավորումներ ստեղծելուն, նմանատիպ կոնֆերանսներ կազմակերպելուն, բուհական կառույցների և բիզնես սուբյեկտների սերտ համագործակցությանը:

-Կա՞ն արդյոք խնդիրներ այս բնագավառում, որ արմատակական փոփոխությունների կարիք ունեն:

- Այո՛, կան, ու շատ են, որոնց մասին կխոսենք հունիսի 16-ին կայանալիք B2E Meeting-ի ժամանակ:

-Դուք կազմակերպում եք հատուք վերապատրաստման կուրսեր HR-մասնագետների համար, ինչքանո՞վ են դրանք կիրառվում պրակտիկայում, հետևողակա՞ն եք արդյոք:

- Մեր կուրսերը միայն HR մասնագետների համար նախատեսված չեն, այլ HR բաժնին օգնող մոտիվացիոն և նմանատիպ կուրսեր են: Ավելին ասեմ, վերջերս ստեղծել ենք STAY ծրագիրը (Staff & Trainings All Year), որը մեկամյա պայմանագրի հիման վրա լուծում է կազմակերպության աշխատակիցների վերապատրաստման և մոտիվացիոն հարցերը:

-Ինչի՞ մասին է լինելու Ձեր վարպետության դասը B2E Meeting-ի ժամանակ:

- Հանդիպման ընթացքում որոշել եմ խոսել աշխատանքի ընդունվելու և ընդունելու մասին, մոտիվացիայի ու մոտիվացիոն համակարգերի մասին, աշխատավարձի, նրա կարևորության աստիճանի մասին, որակավորման մասին և այլն:

 

Top ընթերցվածները
26 արտասահմանյան համալսարաններ ներկա կլինեն INTERNATIONAL EDUCATION SUMMIT Հայաստանում մայիսի 7-ին

IES-ը բացառիկ հնարավորություն է տալիս Քեզ ԱՆՎՃԱՐ ուսումդ շարունակելու, մասնագիտական կուրսերի մասնակցելու և ամառային դպրոցնում սովորելու աշխարհի 26 երկրներից մեկում

Armenia TV, Shant TV, H2 հեռուստաալիքների մեկնաբանումը Armenian Business Meeting-ի վերաբերյալ

«Armenian Business meeting»-ը լուսաբանվեց հայաստանյան առաջատար՝ «Արմենիա», «Շանթ» և «Հ2» հեռուստաընկերությունների պրոֆեսիոնալ մասնագետների կողմից:

Վիդեո
30
Հունվար, 2015
Նախագծի մենեջեր

Շտապ: Թափուր աշխատատեղեր Global Media Lab ընկերությունում: Վերջնաժամկետ՝ 7.04.2015

Աշխատանք
1
Ապրիլ, 2015
CV կազմելու 2015 թվականի տենդենցները

Նոր ժամանակաշրջանի CV-ի 17 օրինակ, որոնք անտարբեր չեն թողել ոչ մի գործատուի և HR-մասնագետի

Աշխատանք
10
Մարտ, 2015
Ի՞նչը միավորեց Ucom, Braind և Pepsi ընկերություններին նոյեմբերի 28-ին

Ucom, Braind և Pepsi ընկերությունների ղեկավարները Marketers Community-ում

GML Academy
5
Դեկտեմ․, 2015