Background Background
HR-խնդիրների մասին մեկնաբանում է  «ԿԱՏԱԼԵԱ ՈՒԵԼՆԵՍ ԱԿՈՒՄԲ»-ի արտ  տնօրեն Կարմեն Ղազարյանը: Darken cover for image
google_analytics_views_alt
12
HR-խնդիրների մասին մեկնաբանում է «ԿԱՏԱԼԵԱ ՈՒԵԼՆԵՍ ԱԿՈՒՄԲ»-ի արտ տնօրեն Կարմեն Ղազարյանը:
Աշխատանք
9
Նոյեմ․, 2016

Աշխատակիցների ընտրման ժամանակ երբեմն խնդիրներ են առաջանում:

Global Media Lab-Ինչպես հայտնի է՝ շատ կազմակերպություններ ունեն աշխատակիցներ ընտրելու՝իրենց յուրահատուկ եղանակները: Ինչպե՞ս է այս գործընթացը իրականացնում Ձեր կազմակերպությունը: Կա՞ն և եթե այո, որո՞նք են առաջնային և հիմնական պահանջները թեկնածուներ ընտրելիս:

Cataleya Wellness Club-Կարող եմ ասել, որ յուրաքանչյուր հաստիքի համար աշխատողներ ընտրվում են տարբեր եղանակներով, բայց հիմնական շեշտը դրվում է մարդկանց հետ շփման կարողության, լեզվի տիրապետման և ընդհանրապես մարդկային հատկանիշների վրա: Ունեմ աշխատողներ ընտրելու մի մեթոդ. ես ինքս փորձում եմ իրենց հմտություններն ինձ վրա, և լինելով բավականին պահանջկոտ և քմահաճ՝ կարողանում եմ ճիշտ որոշումներ ընդունել:

Global Media Lab-Ի՞նչ խնդիրների եք բախվում աշխատող ընտրելիս:

Cataleya Wellness Club- Շատ հաճախ մի խնդրի ենք հանդիպում.թեկնածուներըպատրաստված գալիս են առաջին հարցազրույցին, բայց մի քանի օր հետո պարզվում է, որ նրանք ընդհանրապես չեն տիրապետում աշխատանքին:

 Global Media Lab-Այսինքն թեկնածուներն անցնում են փորձաշրջա՞ն:

Cataleya Wellness Club-Այո, ասեմ ավելին, մեզ մոտ փորձաշրջանը վճարովի է, և նույնիսկ աշխատանքի չընդունվելու դեպքում դա կոմպենսացնում է ծախսված ժամանակը:
Global Media Lab-Որքա՞ն է տևում, միջինում, աշխատող գտնելու գործընթացը:
 
Cataleya Wellness Club-Հիմա մենք կանգնած ենք մի այդպիսի խնդրի առջև և մեր քմահաճության “պատճառով”   բավականին երկար են տևում աշխատողի փնտրտուքները: Միջինում երևի 15 օր:
 
 Global Media Lab-Որքա՞ն գումար եք ծախսում, միջինում 1(մեկ) աշխատող փնտրելիս (կադրային կազմակերպություններին տրվող վճարներ, սոցիալական ցանցերում թափուր հաստիքի մասին վճարովի հայտարարության տեղադրում,  թափուր հաստիքի գրաֆիկ դիզայն և այլն):
 

  Cataleya Wellness Club- Որպես այդպիսին ինչ-որ հատուկ գումար չենք ծախսում: Տրվող հայտարարությունները  լինում են անվճար: Եվ իհարկե աշխատողներ ընտրելիս մեծ դեր է խաղում ծանոթների շրջանակը, որը, բնականաբար, անվճար է:

 Global Media Lab-Ինչպե՞ս եք Դուք իրականացնում Ձեր աշխատակիցների մասնագիտակական հմտությունների խորացման և զարգացման գործընթացը(մասնագիտական  թրեյնինգներ և այլն):
 

Cataleya Wellness Club-Իհարկե կազմակերպվում են թրեյնինգներ մասնագետների վերապատրաստման    համար:Կատարվում են ինչպես մեր կենտրոն մասնագետներ հրավիրելով, այնպես էլ մեր աշխատակիցներին արտերկիր ուղարկելով:

Global Media Lab-Ինչպիսի՞ գնահատման և մոտիվացման եղանակներ են Ձեզ մոտ գործում(գործուղումներ, լավագույն աշխատակիցների հայտարարություն,արժեքավոր նվերներ և այլն):

 Cataleya Wellness Club- Իմ սկզբունքն այսպիսին է. ես հստակ սահմանում եմ աշխատակցին տրվող պահանջները: Բայց, նկատելով, որ աշխատողը նախաձեռնող է և անում է այնպիսի աշխատանքներ, որոնք սահմանված չէին որպես պարտավորություն, ապա դա ոչ մի դեպքում չի վրիպում իմ աչքից և խրախուսվում է՝ ամսվա վերջում աշխատավարձի բարձրացմամբ կամ որևէ պրոցեդուրայի անվճար մասնակցությամբ:

Global Media Lab-Ինչո՞վ է Ձեր կազմակերպությունը առանձնանում տվյալ ոլորտում:

Cataleya Wellness Club-Վերջերս կենտրոնի մասին լսածս ամենատարածված կարծիքն այն էր, որ բոլորը նկատում  են կենտրոնի մաքրությունը, և մենք ինքներս էլ ջանք և գումար չենք խնայում նման   արդյունքի հասնելու համար: Բացի այդ ունենք շատ ծառայություններ, որոնք չեն մատուցվում Հայաստանում: Ոլորտն այնպիսին է, որ չենք կարող դոմինանտ լինել շուկայում, բայց ամեն կերպ փորձում ենք արդարեցնել մեր հաճախորդների սպասելիքները:

Global Media Lab-Օգտագործու՞մ եք, արդյոք, մարդկային ռեսուրսների կառավարմանավտոմատացման համակարգեր (CRM-համակարգ և որքանո՞վ է այն հեշտացրել և  արդյունավետ դարձրել Ձեր աշխատանքի կազմակերպումը):

Cataleya Wellness Club-Չենք օգտագործում

Global Media Lab-Ինչպե՞ս է կազմակերպությունը ձևավորում և զարգացնում սեփական HR Brand-ը: Ի՞նչ աշխատանքներ է այն իրականացնում գործատուների շուկայում համակրելի լինելու առկա և հավանական աշխատակիցների համար:

Cataleya Wellness Club-Երբ աշխատակիցները տեսնում են, որ չեն լինում աշխատավարձերի ուշացումեր, գործը գնահատվում է և չարչարանքը տալիս է իր պտուղները, արդեն իրենք էլ են ոգևորվում: Մեծ դեր է խաղում նաև մեր շրջապատը և այն, որ ամեն ինչ արվում է բարձր մակարդակի վրա: Նույնիսկ նկատողությունն արվում է շատ հանգիստ և շատ բարեկամական մթնոլորտում:

Global Media Lab-Ինչպե՞ս է կազմակերպությունը ձևավորում և զարգացնումսեփական:Կորպորատիվ իմիջը: Ի՞նչ աշխատանքներ է այն իրականացնում առկա և հավանական գործընկերների հետ հարաբերություններում (Տոնական շնորհավորական բացիկներ, նվերներ, կոմերցիոն առաջարկներ և այլն):

Cataleya Wellness Club- Բարիդրացիական հարաբերությունների մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ և լինում են կոմերցիոն առաջարկներ երկու կողմերից էլ:

 

Top ընթերցվածները
26 արտասահմանյան համալսարաններ ներկա կլինեն INTERNATIONAL EDUCATION SUMMIT Հայաստանում մայիսի 7-ին

IES-ը բացառիկ հնարավորություն է տալիս Քեզ ԱՆՎՃԱՐ ուսումդ շարունակելու, մասնագիտական կուրսերի մասնակցելու և ամառային դպրոցնում սովորելու աշխարհի 26 երկրներից մեկում

Armenia TV, Shant TV, H2 հեռուստաալիքների մեկնաբանումը Armenian Business Meeting-ի վերաբերյալ

«Armenian Business meeting»-ը լուսաբանվեց հայաստանյան առաջատար՝ «Արմենիա», «Շանթ» և «Հ2» հեռուստաընկերությունների պրոֆեսիոնալ մասնագետների կողմից:

Վիդեո
30
Հունվար, 2015
Նախագծի մենեջեր

Շտապ: Թափուր աշխատատեղեր Global Media Lab ընկերությունում: Վերջնաժամկետ՝ 7.04.2015

Աշխատանք
1
Ապրիլ, 2015
CV կազմելու 2015 թվականի տենդենցները

Նոր ժամանակաշրջանի CV-ի 17 օրինակ, որոնք անտարբեր չեն թողել ոչ մի գործատուի և HR-մասնագետի

Աշխատանք
10
Մարտ, 2015
Ի՞նչը միավորեց Ucom, Braind և Pepsi ընկերություններին նոյեմբերի 28-ին

Ucom, Braind և Pepsi ընկերությունների ղեկավարները Marketers Community-ում

GML Academy
5
Դեկտեմ․, 2015