Background Background
HR-խնդիրները մեկնաբանում է Beeline Հայաստան ընկերության ՄՌ կառավարման եւ կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը Darken cover for image
google_analytics_views_alt
64
HR-խնդիրները մեկնաբանում է Beeline Հայաստան ընկերության ՄՌ կառավարման եւ կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը
Աշխատանք
9
Նոյեմ․, 2016

"Մեր Ընկերությունը արդեն 103 տարեկան է, բավական հայտնի է և շուկայում մեծ տեղ է գրավում։ Ընկերության բարձր տեխնոլոգիականությունը, աշխատանքի կազմակերպման միջազգային ստանդարտների առկայությունը, աշխատակիցների արհեստավարժությունը, ուսուցման հնարավորությունները – սրանք այն գործոններն են, որոնք նպաստում են, որ մարդիկ ցանկություն հայտնեն աշխատել մեզ մոտ'':

 

HR-խնդիրները մեկնաբանում է Beeline Հայաստան ընկերության ՄՌ կառավարման եւ կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը:


Global Media Lab - Հարգելի Մարինե, ինչպես հայտնի է, շատ կազմակերպություններ ունեն աշխատակիցներ ընտրելու իրենց յուրահատուկ եղանակները: Ինչպե՞ս է այս գործընթացը իրականացնում Ձեր կազմակերպությունը: Կա՞ն և եթե այո, որո՞նք են առաջնային և հիմնական պահանջները թեկնածուներ ընտրելիս:
Մարինե - Beeline-ը մեծ ընկերություն է՝ մեծ հնարավորություններով և ծարայում է որպես  ասպարեզ՝ բազում մասնագետների համար: Յուրաքանչյուր պաշտոն ունի իրեն համապատասխան պահանջներ:  Որոշ դեպքերում մենք պահանջում ենք աշխատանքային փորձ, բայց հիմնականում մենք ինքներս էլ ենք սովորեցնում։  Յուրաքանչյուր նոր աշխատակցի հետ սկզբնական շրջանում տարվում է անհատական աշխատանք. ծանոթացնում ենք ընկերության կառուցվածքին, աշխատանքի առանձնահատկություններին, ուղղորդում առաջին իրենց հանձնարարություններում:
 Նշենք նաև “3-րդ սերունդ”ստաժավորման ծրագիրը, որի ընթացքում տարեկան 10-15 երիտասարդներ ներգրավվում են մեր ընկերության գործունեության մեջ, որոնց մեծ մասը մեզ մոտ անցնում է մշտական աշխատանքի։  
Global Media Lab -Ի՞նչ խնդիրների եք բախվում աշխատող ընտրելիս:
Մարինե - Նշեմ, որ այդ գործընթացը գնալով դժվարանում է ։ Տարեցտարի նվազում է  մեր  պահանջներին բավարարող թեկնածուների քանակը: Հետևաբար, մրցույթի միջոցով աշխատանքի ենք ընդունվում թեկնածուներից լավագույնները:
Global Media Lab - Որքա՞ն է տևում, միջինում, աշխատող գտնելու գործընթացը:
Մարինե - Միջինում ողջ գործընթացը տևում է շուրջ մեկ ամիս:
Global Media Lab - Ինչպե՞ս եք Դուք իրականացնում Ձեր աշխատակիցների մասնագիտական հմտությունների խորացման և զարգացման գործընթացը (մասնագիտական թրեյնինգներ և այլն):
Մարինե - Մենք ունենք առանձնացված կառույց, որը կոչվում է “Beeline Համալսարան”, որտեղ մենք բավական հմուտ մասնագետներ և զարգացման ուղղություններ ունենք, վարում ենք B2B և B2C վաճառքների մասով, ինչպես նաև անձնային զարգացման հատուկ դասընթացներ: Հիմնական դասընթացները մշակված են հենց մեր սերտիֆիկացված մասնագետների կողմից։ Վերջիններս վարում են նաև վարպետաց դասեր տարբեր միջազգային կոնֆերանսների, ասոցիացիաների շրջանակներում։
Global Media Lab - Ինչպիսի՞ գնահատման և մոտիվացման եղանակներ են Ձեզ մոտ գործում (գործուղումներ, լավագույն աշխատակիցների հայտարարություն, արժեքավոր նվերներ և այլն):
Մարինե - Մեզ մոտ գործում է տարեկան պարգևատրման ծրագիր, վաճառքի ոլորտի համար առկա են ամսական ու եռամսյակային խրախուսման սխեմաներ՝ կախված արդյունքներից,ինչպես նաև կիրառում ենք ոչ դրամական խրախուսման ծրագրեր։ Մենք ունենք  նաև ներքին հաղորդակցության բավականին լավ զարգացած ցանց, ինչը հնարավորություն է տալիս մեզ կառավարել ներքին տեղեկատվական դաշտը, ստեղծելով աշխատակիցների համար ինքնադրսևորման և փորձի փոխանակման լավագույն հարթակ։ Ունենք նաև տարբեր պարգևների շարք և լայն արտոնությունների փաթեթ: Մենք մեր աշխատակիցներին տրամադրում ենք  4 տեսակի ապահովագրություն՝ առողջության, դժբախտ պատահարների, կրիտիկական հիվանդությունների և արտասահման ուղևորությունների համար։ Տրամադրում ենք նաև ծառայողական հեռախոսակապ, ինչպես նաև մեր ծառայությունները մատուցում ենք մեր աշխատակիցներին զեղչված գներով։
Global Media Lab - Օգտագործու՞մ եք, արդյոք, մարդկային ռեսուրսների կառավարման ավտոմատացման համակարգեր (CRM-համակարգ և որքանո՞վ է այն հեշտացրել և արդյունավետ դարձրել Ձեր աշխատանքի կազմակերպումը):
Մարինե - Մենք նախկինում աշխատում էինք 1C համակարգով, իսկ այժմ անցում ենք կատարել Հայկական Ծրագրերի, որպեսզի ֆինանսական և ՄՌ ստորաբաժանումները լինեն մեկ համակարգի մեջ։ Դա հնարավորություն կտա հեշտացնել աշխատանքը։ Կատարողականի, ուսուցման մասին ողջ տեղեկատվությունը կկարողանանք պահպանել նրանում և օգտագործել անհրաժեշտության դեպքում։ Կատարողականի կառավարման համար մենք ունենք համակարգ, որի շնորհիվ տարեկան մեկ անգամ մեր աշխատակիցները գնահատում են անցնում։ Ուսուցման պլանավորման համակարգ էլ ունենք, որով ղեկավարի հետ խորհրդակցելու արդյունքում կազմվում է ուսումնական ծրագիրը, այնուհետև այդ ծրագիրը հաստատվում և կյանքի է կոչվում։
Global Media Lab - Ինչպե՞ս է կազմակերպությունը ձևավորում և զարգացնում սեփական HR Brand-ը: Ի՞նչ աշխատանքներ է այն իրականացնում գործատուների շուկայում համակրելի լինելու առկա և հավանական աշխատակիցների համար:
Մարինե - Մենք մասնակցում ենք տարբեր ֆորումների, շնորհանդեսների, աշխատանքի տոնավաճառների։ Մեր Ընկերությունը արդեն 103 տարեկան է, բավական հայտնի է և շուկայում մեծ տեղ է զբաղեցնում։ Ընկերության բարձր տեխնոլոգիականությունը, աշխատանքի կազմակերպման միջազգային ստանդարտների առկայությունը, աշխատակիցների արհեստավարժությունը, ուսուցման հնարավորությունները – սրանք այն գործոններն են, որոնք նպաստում են, որ մարդիկ ցանկություն հայտնեն աշխատել մեզ մոտ։
Global Media Lab - Ինչպե՞ս է կազմակերպությունը ձևավորում և զարգացնում սեփական Կորպորատիվ իմիջը:
Մարինե – Ընկերությունը իրականցնում է բազում սոցիալական ծրագրեր՝ ուղղված երիտասարդության և երկրում նոր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, ինչպես նաև բազմաթիվ ծրագրեր, միջոցառումներ՝ «Թող քո հետքը» կարգախոսի ներքո, որոնք նպաստում են երկրի զարգացմանը: Հենց այս պահին Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամը հայտարարել են “Երեխաների խոսքի ուժը” սոցիալական ծրագրի մեկնարկի մասին Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքում։ Այս ծրագիրն ուղղված է երեխաների ստեղծագործական մտքի, քննադատական մտածողության զարգացմանը՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ծրագիրն իրականացվում է նաև Այնթապում, Եղեգնաձորում, Վայքում, Իջևանում և Դիլիջանում։
 

 

Top ընթերցվածները
26 արտասահմանյան համալսարաններ ներկա կլինեն INTERNATIONAL EDUCATION SUMMIT Հայաստանում մայիսի 7-ին

IES-ը բացառիկ հնարավորություն է տալիս Քեզ ԱՆՎՃԱՐ ուսումդ շարունակելու, մասնագիտական կուրսերի մասնակցելու և ամառային դպրոցնում սովորելու աշխարհի 26 երկրներից մեկում

Armenia TV, Shant TV, H2 հեռուստաալիքների մեկնաբանումը Armenian Business Meeting-ի վերաբերյալ

«Armenian Business meeting»-ը լուսաբանվեց հայաստանյան առաջատար՝ «Արմենիա», «Շանթ» և «Հ2» հեռուստաընկերությունների պրոֆեսիոնալ մասնագետների կողմից:

Վիդեո
30
Հունվար, 2015
Նախագծի մենեջեր

Շտապ: Թափուր աշխատատեղեր Global Media Lab ընկերությունում: Վերջնաժամկետ՝ 7.04.2015

Աշխատանք
1
Ապրիլ, 2015
CV կազմելու 2015 թվականի տենդենցները

Նոր ժամանակաշրջանի CV-ի 17 օրինակ, որոնք անտարբեր չեն թողել ոչ մի գործատուի և HR-մասնագետի

Աշխատանք
10
Մարտ, 2015
Ի՞նչը միավորեց Ucom, Braind և Pepsi ընկերություններին նոյեմբերի 28-ին

Ucom, Braind և Pepsi ընկերությունների ղեկավարները Marketers Community-ում

GML Academy
5
Դեկտեմ․, 2015