Background Background
#Hellomarketing Darken cover for image
google_analytics_views_alt
44
#Hellomarketing
Մարքեթինգ
25
Ապրիլ, 2017

Ինտենսիվ մարքեթինգի կուրս 1 ամիս 11 օրում

#Hellomarketing-ի ծրագիր

#Hellomarketing-ի մասին: Այս նախագծի ընթացքում դուք կսովորեք թե ինչպես, օգտագործելով Digital մարքեթինգի, Event մարքեթինգի և Affinity մարքեթինգի գործիքները, զարգացնել և առաջխաղացնել Ձեր բիզնեսը և կունենաք պահանջված մասնագիտություն:

Կկարողանաք գրագետ ձևով դիրքավորել Ձեզ աշխատաշուկայում և ներկայանալ գործատուին, իհարկե ներկայացնելով նրան նախագծի արդյունքում կուտակած հմտությունները:

#Hellomarketing-ի հիմքը: Նախագիծը կազմվել է հայաստանյան փորձի հիման վրա: Ինչպես նաև մեծ կշիռ ունի #Hellocoach-ի 7 տարվա աշխատանքային փորձը մարքեթինգի ոլորտում:

#Hellomarketing-ի #Hellocoach  և հեղինակ՝

Սեդա Վարդանյան, ով՝

1. ունի 7 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում
2. Global Media Lab ընկերության հիմնադիր տնօրենն է
3. դասավանդում է Կառավարման ակադեմիայում
4. իր բոլոր նախագծերը wow պրոեկտներ են
5. նրա նախագծերին մասնակցել են 4308 պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, կազմակերպությունների հիմնադիրներ, աշխատակիցներ, ուսանողներ
6. 10-ից ավելի տեղական ու միջազգային նախագծերի հեղինակ է

Ինչ կտա Ձեզ այս պրակտիկ դասընթացը`

  • Կտիրապետեք վիրուսային տեքս գրելու բանաձևին

  • Կստանաք գիտելիքներ յուրաքանչյուր սոցիալական ցանցի առանձնահատկությունների վերաբերյալ,

  • Կստանաք հմտություն իվենթների կազմակերպման ու դրանց ճիշտ առաջխաղացման համար

  • Ձեռք կբերեք գրավիչ ու վաճառող գովազդային տեքս գրելու հմտություն

  • Կիմանաք թե ինչ է աֆինիթի մարքեթինգը և ինչ առավելություններ կտա դրա օգտագործումը

  • Կմշակեք ռազմավարություն յուրաքանչյուր մարքեթինգային ճյուղի համար, որը հենց երաշխիքն է գրագետ սկզբի համար:

  •   Կկարողանաք գրագետ ու ճիշտ ձևով դիրքավորել Ձեր բրենդը շուկայում

#Hellomarketing-ի ֆորմատը: ԻՆՏԵՐԱԿՏԻՎ

  1. թեմատիկ սեմինարներ

  2. պրակտիկ պարապմունքներ

  3. հաջողված հայաստանյան օրինակների ուսումնասիրություն

  4. մասնագիտական ֆիլմեր դիտում և վերլուծություն

  5. հանձնարարված առաջադրանքների քննարկումներ


#Hellomarketing-ի լսարանը՝

  1. գործարարներ, ովքեր ունեն որակյալ արտադրանք կամ մատուցում են ծառայություններ, սակայն հմտություններ չունենալու պատճառով նրանց բրենդը ճանաչելի չէ

  2. մարքեթոլոգներ, ովքեր ցանկանում են իրենց հմտությունները համապատասխանեցնել 2017 թվականի պահանջներին

  3. ուսանողների, ովքեր ունեն տեսական գիտելիքներ, սակայն չունեն հարթակ դրանք կիրառելու համար

  4. մարդիկ, ովքեր ցանկանում են փոխել իրենց մասնագիտությունը

Մենք կտրամադրենք`

-Գործող մասնագետի արդիական գիտելիքները և փորձը,

-Հնարավորություն քննարկելու Ձեզ հուզող հարցերը,

-Ուսումնական նյութեր,

-Բացառիկ մասնագիտական գրականություն

Դասընթացից հետո`

Կկարողանաք իրականացնել ձեր անձի մարքեթինգը` որպես ընկերության դեմք

Կավելացնել Ձեր ապրանքի վաճառքը` սոցիալական ցանցերի միջոցով ու կկարողանաք ստուգել դրա արդյունավետությունը

Ու քանի որ դասընթացի ավարտին ստանալու եք ՀԱՎԱՍՏԱԳԻՐ, կկարողանաք գտնել նաև սկսնակ մարքեթոլոգի աշխատանք

#Hellomarketing-ի կուրս

Շաբաթ 1 Marketing Basics

  1. Մարքեթինգի ակտուալությունը

  2. Մարքեթինգի հիմական ճյուղեր

  3. Փոքր բիզնեսի մարքեթինգ

  4. Ինչպես անել հեղաշրջում բիզնեսում

Շաբաթ 2 SMM

  1. SMM-ի կարևորությունը

  2. Խորհուրդներ ժամանակակից SMM մասնագետների համար

  3. Տարածված խոշոր սխալներ SMM-ում

  4. Սոցցանցերի հետազոտություն

  5. SMM-ի կիրառելի տերմինները

  6. 20 ազդեցիկ գործիք   SMM-մենեջերի համար ..

  7. Ոսկե խորդհուրդներ e-mail մարքեթոլոգների համար

  8. Ինտերնետային մրցույթների կոնցեպտուալ լուծումներ

Շաբաթ 3 SMM

Շաբաթ 4 Event/ Affitiny Marketing & Copywriting

  1. Event/ Affitiny Marketing և Copywriting-ի կարևորությունը

  2. Արդյունավետ գովազդային հայտարարություն կազմելու կանոններ

  3. Արտահայտություններ, որոնք հենց իրենք են վաճառում

  4. Լեգենդար վերնագրերի վերլուծություն

Շաբաթ 5 Content Marketing

  1. Content Marketing-ի կարևորությունը

  2. Իդեալական վիրուսային կոնտենտի բանաձևը

  3. 6 քայլ դեպի վաճառող կոնտենտ

  4. Կոնտենտի և կոնտենտ մարքեթինգի տարբերությունը

  5. Կոնտենտ գրելու աղբյուրներ

  6. Ճանապարհ դեպի լավագույն կոնտենտ

Շաբաթ 6 Content Marketing

Շաբաթ 7 Planning

  1. Digital marketing Planning

  2. Self-brand planning


Դասընթացի սկիզբը. 30.04

Ավարտ. 10.05

Մասնակիցների քանակը խմբում. 10-14 հոգի

Շաբաթական 2 հանդիպում

Տևողություն 1.5 ժամ

Արժեքը: 48.000 դրամ

Ուսանողների համար գործում է 50% զեղչ

Top ընթերցվածները
26 արտասահմանյան համալսարաններ ներկա կլինեն INTERNATIONAL EDUCATION SUMMIT Հայաստանում մայիսի 7-ին

IES-ը բացառիկ հնարավորություն է տալիս Քեզ ԱՆՎՃԱՐ ուսումդ շարունակելու, մասնագիտական կուրսերի մասնակցելու և ամառային դպրոցնում սովորելու աշխարհի 26 երկրներից մեկում

Armenia TV, Shant TV, H2 հեռուստաալիքների մեկնաբանումը Armenian Business Meeting-ի վերաբերյալ

«Armenian Business meeting»-ը լուսաբանվեց հայաստանյան առաջատար՝ «Արմենիա», «Շանթ» և «Հ2» հեռուստաընկերությունների պրոֆեսիոնալ մասնագետների կողմից:

Վիդեո
30
Հունվար, 2015
Նախագծի մենեջեր

Շտապ: Թափուր աշխատատեղեր Global Media Lab ընկերությունում: Վերջնաժամկետ՝ 7.04.2015

Աշխատանք
1
Ապրիլ, 2015
CV կազմելու 2015 թվականի տենդենցները

Նոր ժամանակաշրջանի CV-ի 17 օրինակ, որոնք անտարբեր չեն թողել ոչ մի գործատուի և HR-մասնագետի

Աշխատանք
10
Մարտ, 2015
Ի՞նչը միավորեց Ucom, Braind և Pepsi ընկերություններին նոյեմբերի 28-ին

Ucom, Braind և Pepsi ընկերությունների ղեկավարները Marketers Community-ում

GML Academy
5
Դեկտեմ․, 2015