Background Background
 IT ընկերությունների հաջողված բիզնես մոդելները. Խոսում են CEO-ները Darken cover for image
google_analytics_views_alt
100
IT ընկերությունների հաջողված բիզնես մոդելները. Խոսում են CEO-ները

Marketers Community Meeting N3

Մարքեթինգ մասնագիտության մեջ կարևորելով տեսական և գործնական գիտելիքների համակցումը և կիրառումը ստեղծվել է Marketers Community նախագիծը:

Նախագծի նպատակն է մեկ հարթակի և մեկ գաղափարի ներքո համախմբել՝  հայաստանյան հաջողակ ընկերությունների փորձառու մարքեթոլոգների/բիզնես խորհրդատուների, արտասահմանյան հաջողակ ընկերությունների փորձառու մարքեթոլոգների/բիզնես խորհրդատուների և ապագա մարքեթինգի մասնագետների և ոլորտով հետաքրքրվող անհատների: Վերջիններիս միջև ձևավորված կապերը, գործնական և տեսական գիտելիքների փոխանցումը կնպաստի մասնագիտացված համայնքի ձևավորմանը, որի արդյունքում ձեռք բերված գիտելիքները հնարավորություն կստեղծեն կերտել մրցունակ մարքեթոլոգներ, ովքեր էլ կհանդիսանան հերթական հաջողակ բիզնեսների ստեղծման և առաջմղման լոկոմոտիվները:

Իր որդեգրած գաղափարը իրականություն դարձնելու համար հիմնադրամի թիմը յուրաքանչյուր ամիս կազմակերպում է մասնագիտացված հանդիպումներ, քննարկումներ՝ ոլորտի կայացած և առաջատար մասնագետների հետ:

Նախագծի թվով 3-րդ հանդիպումը տեղի է ունենալու Հունվարի 23-ին, ժամը 15:00-ին Կոնգրես հյուրանոցում, որտեղ իրենց անգնահատելի փորձով են կիսվելու ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային շուկայում բավականին հայտնի,   ‪#‎Apple ‪#‎Design ‪#‎Awards-ի արժանացած Triada Studio-ի տնօրեն, Shadowmatic-ը ստեղծող թիմի անդամ Արա Աղամյանը և X-TECH Creative Studio, X-TECH Games ընկերության հիմահիմնադիր տնօրեն՝ Արման Աթոյանը:

Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է անպայման գրանցվել մշակված typeform_ով մինչև հունվարի 20 ներառյալ:

 

Գրանցումն այստեղ.

Marketers Community-ի գործունեությանը և հանդիպումներին կարող եք ծանոթանալ  այստեղ

Top ընթերցվածները
26 արտասահմանյան համալսարաններ ներկա կլինեն INTERNATIONAL EDUCATION SUMMIT Հայաստանում մայիսի 7-ին

IES-ը բացառիկ հնարավորություն է տալիս Քեզ ԱՆՎՃԱՐ ուսումդ շարունակելու, մասնագիտական կուրսերի մասնակցելու և ամառային դպրոցնում սովորելու աշխարհի 26 երկրներից մեկում

Armenia TV, Shant TV, H2 հեռուստաալիքների մեկնաբանումը Armenian Business Meeting-ի վերաբերյալ

«Armenian Business meeting»-ը լուսաբանվեց հայաստանյան առաջատար՝ «Արմենիա», «Շանթ» և «Հ2» հեռուստաընկերությունների պրոֆեսիոնալ մասնագետների կողմից:

Վիդեո
30
Հունվար, 2015
Նախագծի մենեջեր

Շտապ: Թափուր աշխատատեղեր Global Media Lab ընկերությունում: Վերջնաժամկետ՝ 7.04.2015

Աշխատանք
1
Ապրիլ, 2015
CV կազմելու 2015 թվականի տենդենցները

Նոր ժամանակաշրջանի CV-ի 17 օրինակ, որոնք անտարբեր չեն թողել ոչ մի գործատուի և HR-մասնագետի

Աշխատանք
10
Մարտ, 2015
Ի՞նչը միավորեց Ucom, Braind և Pepsi ընկերություններին նոյեմբերի 28-ին

Ucom, Braind և Pepsi ընկերությունների ղեկավարները Marketers Community-ում

GML Academy
5
Դեկտեմ․, 2015