Background Background
University Tour` Երևանի պետական համալսարանում Darken cover for image
google_analytics_views_alt
16
University Tour` Երևանի պետական համալսարանում
Աշխատանք
22
Ապրիլ, 2017

Վերջին կանգառը մայր բուհն էր.ավարտվեց «University tour» նախագիծը

Շուրջ մեկ ամիս տևած «University tour» նախագծի վերջին կանգառը Երևանի Պետական Համալսարանն էր: Մայր բուհի ուսանողների համար այս սեմինարը սպասված էր, քանի որ, ինչպես կազմակերպիչներն էին ասում, նախագծի մեկնարկից սկսած նրանց անընդհատ գրում էին ու հարցնում, թե երբ են լինելու իրենց համալսարանում:

Այդ էին վկայում  նաև մասնակիցների հարցական ու անհամբեր հայացքները:

Սեմինարը իր ողջույնի խոսքով սկսեց նախաձեռնող ընկերության` «Global Media Lab»-ի տնօրեն Սեդա Վարդանյանը:

«Մեր ծրագրի նպատակն է  ուսանողներին օգնել ճիշտ ներկայացնելու սեփական անձը գործատուներին: Մասնակցելով նմանատիպ սեմինարների ու թրեյնինգների` դուք ձեռք եք բերում շատ կարևոր հմտություններ ու գիտելիքներ: Նրանք, ովքեր չունեն այդ հմտությունները, կշարունակեն ասել` երկիրը երկիր չի: Իսկ որպեսզի լինենք մրցունակ և վստահ մեր ուժերի վրա, պետք է անընդհատ կատարելագործվենք ու ինքնազարգանանք»:

Աշխատանք փնտրելու, հարցազրույցի ընթացքի, փորձաշրջանում հնարավոր վախերի ու անհաջողությունների մասին պատմեց ընկերության կոմունիկացիոն մենեջեր Թերեզա Գրիգորյանը.

«Բոլորս ուզում ենք աշխատանք գտնել, բայց քանի որ փնտրման ձևերը գրեթե նույնն են, ուստի հաջողության հասնելու համար հարկավոր է տարբերվել:  CV ուղարկելիս դիմեք ոչ ստանդարտ տարբերակներին: Օրինակ,Բրյուսովի համալսարանից մի աղջիկ իր սիրած աշխատանքը ստանալու համար HR մենեջերին ուղարկել էր պիցցա` տուփի ներսի մասում փակցնելով իր ռեզյումեն: Բնականաբար, այդ յուրօրինակ քայլը, միանգամից գրավել էր գործատուի ուշադրությունը»:

Թեև այս պատմությունը շատերի մոտ կասկած առաջացրեց, բայց միաժամանակ  սրեց նաև բոլորի հետաքրքրությունը:

 «Հարցազրույցի ժամանակ մի սկսեք պատմել, որ դուք ավարտել եք այսինչ համալսարանը, ազատ ժամանակ դաշնամուր եք նվագում կամ երգում, այլ ասեք, թե ձեր ունեցած հմտություններով ինչ կարող եք տալ տվյալ ընկերությանը»,- ներկաների հետ իր փորձով կիսվում էր Թերեզա Գրիգորյանը:

Խոսվեց նաև տասը պահանջված հմտությունների մասին.

«Հնարավորինս ընդլայնեք ձեր կրեատիվ մտածողությունը: Եվ ազատվեք դոգմաներից, որովհետև դրանք ուղղակի սպանում են ձեր  ստեղծագործականությունը: Մի հետաքրքիր պատմություն կա սրա հետ կապված: Մանկապարտեզում երեխաներին հանձնարարում են առաջարկել տարբերակներ, թե ինչի համար կարելի է օգտագործել ամրակը: Տալիս են մոտավորապես 200 օրինակներ: Հետո դպրոցում այդ թիվը աստիճանաբար պակասում է, համալսարանում նույնպես` ի վերջո հասնելով 20-ի: Եվ այդ ամենի պատճառը այն ուղղություններն ու կարծրատիպերն են, որոնք մեզ անընդհատ սովորեցրել են, ասել են` այսպես պիտի լինի և ոչ` այնպես»:

Սեմինարի ավարտին  ամենասպասվածը ինտերակտիվ խաղն էր, որի ընթացքում մասնակիցները իրենց սմարթֆոններով պատասխանում էին այն ծանոթ հարցերին, որոնց մասին արդեն խոսվել էր: Արդյունքում առաջին տեղ զբաղեցրեց Ֆիզիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող Տիգրան Մարտիրոսյանը, ով ամենաարագ ու ճիշտ պատասխաններն էր տվել: Նա ստացավ Տիմատիի հայաստանյան համերգի տոմս: Մյուս հաղթողները Մարինա Ապրեսյանն ու Անահիտ Խաչիկյանն էին, որոնք նույնպես մրցանակներ ստացան:

Խաղի հաղթող Տիգրանը ասաց, որ շատ ոգևորված է և տուն գնալուն պես անպայման պատրաստելու է ինֆոգրաֆիկ CV:

 Իր տպավորություններով մեզ հետ կիսվեց նաև սեմինարի մասնակից Լիլիթ Գասպարյանը. «Միայն այն, որ այս ծրագիրը նորույթ էր Հայաստանում, արդեն իսկ հետաքրքիր էր ու ոգևորող: Ինձ գրավեցին ժամանակակից ռեզյումեների տարբերակները. ինձ համար նորություն էին դրանք: Կցանականայի մի քանի բան ասել նաև skill.am կայքի մասին. ես վաղուց է, ինչ ուսումնասիրում և օգտվում եմ այդ կայքից: Ուրախ եմ, որ Հայաստանում էլ կա նման հարթակ, որտեղ կարող ենք գտնել մեզ հետաքրքրող սեմինարներն ու թրեյնինգները»:

Հանդիպման հետաքրքիր պահերն ու մասնակիցների ժպիտները ֆիքսեցին լուսանկարները:

«University Tour» ծրագիրը  մեկնարկել է մարտի 15-ին  Ագրարային համալսարանում «Global Media Lab» ընկերության և  skill.am կայքի նախաձեռնությամբ։ Սեմինարները անցկացվել են   նախաձեռնող ընկերության տնօրեն Սեդա Վարդանյանի, կոմունիկացիոն մենեջեր Թերեզա Գրիգորյանի և skill.am հարթակի հիմնադիր-տնօրեն Սերգեյ Ուսնունցի կողմից:

Նյութը` Աննա Կոստանյանի

Լուսանկարները` Մարինա Ապրեսյանի

Top ընթերցվածները
26 արտասահմանյան համալսարաններ ներկա կլինեն INTERNATIONAL EDUCATION SUMMIT Հայաստանում մայիսի 7-ին

IES-ը բացառիկ հնարավորություն է տալիս Քեզ ԱՆՎՃԱՐ ուսումդ շարունակելու, մասնագիտական կուրսերի մասնակցելու և ամառային դպրոցնում սովորելու աշխարհի 26 երկրներից մեկում

Armenia TV, Shant TV, H2 հեռուստաալիքների մեկնաբանումը Armenian Business Meeting-ի վերաբերյալ

«Armenian Business meeting»-ը լուսաբանվեց հայաստանյան առաջատար՝ «Արմենիա», «Շանթ» և «Հ2» հեռուստաընկերությունների պրոֆեսիոնալ մասնագետների կողմից:

Վիդեո
30
Հունվար, 2015
Նախագծի մենեջեր

Շտապ: Թափուր աշխատատեղեր Global Media Lab ընկերությունում: Վերջնաժամկետ՝ 7.04.2015

Աշխատանք
1
Ապրիլ, 2015
CV կազմելու 2015 թվականի տենդենցները

Նոր ժամանակաշրջանի CV-ի 17 օրինակ, որոնք անտարբեր չեն թողել ոչ մի գործատուի և HR-մասնագետի

Աշխատանք
10
Մարտ, 2015
Ի՞նչը միավորեց Ucom, Braind և Pepsi ընկերություններին նոյեմբերի 28-ին

Ucom, Braind և Pepsi ընկերությունների ղեկավարները Marketers Community-ում

GML Academy
5
Դեկտեմ․, 2015