Background Background
Վճարովի պրակտիկա ԱՄՆ-ում. Ինչպես ստանալ Darken cover for image
google_analytics_views_alt
98
Վճարովի պրակտիկա ԱՄՆ-ում. Ինչպես ստանալ
Աշխատանք
3
Նոյեմ․, 2016

Business & HR Forum 2016-ի մասնակիցները կստանան առտոնյալ պայմաններով դիմելու հնարավրություն

Global Media Lab մարքեթինգային ընկերության տնօրեն Սեդա Վարդանյանի հարցերին պատասխանել է «Մասթեր Պլյուս» լեզվի և  բիզնեսի միջազգային դպրոցի հիմնադիր տնօրեն Լիանա Աչիկյանը:

 

«Global Media Lab». - Հարգելի Լիանա, ներկայումս կան մի շարք կազմակերպություններ, որոնք պատրաստակամ են մասնագետներին ուղարկելու արտասահման վերապատրաստման և մի շարք այլ ծրագերի մասնակցելու համար: Ինչո՞վ է Ձեր կազմակերպությունը տարբերվում մյուսներից և ինչպիսի ծրագրեր եք առաջարկում Դուք:

Լիանա Աչիկյան. «Մասթեր Պլյուս» լեզվի և  բիզնեսի միջազգային դպրոցը հիմնադրվել է 2002 թվականին: Միջազգային կազմակերպություն է, որը գործունեություն է ծավալում անհատների և կորպորատիվ հաճախորդների ուսուցման և վերապատրաստման բնագավառում նորարարական մոտեցումներով հարուստ ինտերակտիվ ծրագրերի միջոցով: Մենք ակնհատ տարբերվում ենք տեղական շուկայում առկա այլ կազմակերպություններից նրանով, որ բարեխճորեն և սրտացավորեն ենք մոտենում յուրաքանչյուրին և տրամադրում անվճար խորհրդատվություն: Կարող եմ նշել նաև, որ տարիների փորձը այս ոլորտում թույլ է տալիս միշտ գտնել ճիշտ և համապատասխան աշխատանքային ծրագիր՝ ելնելով դիմորդի ցանկություններից և մասնագիտական հմտություններից:  Ծրագրերը բազմաբնույթ են և ինդիվիդուալ բոլոր համար:

«Global Media Lab». - Business & HR Forum 2016-ի ընթացքում ինչ ծրագրեր եք ներկայացնելու Դուք: Ինչպիսի՞ կազմակերպությունների հետ համագործակցելու հնարավորություն կունենան նախագծին մասնակցող կազմակերպությունները և անհատները:

Լիանա Աչիկյան.    Նախագծի շրջանակներում մենք կներկայացնենք ՎՃԱՐՎՈՂ և ՉՎՃԱՐՎԵՂ աշխատանք ԱՄՆ-ում: Ծրագրերը մասնագիտական intership-եր են (պրակտիկա) , որոնք առկան են ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում: Համագործակցող կազմակերպությանների մասին կխոսենք նոյեմբերի 12-ին կայանալիք ֆորումին:

«Global Media Lab». - Որո՞նք են մասնակիցների ընտրության հիմնական նախադրյալները: Հատկապես ինչի՞ վրա է շեշտը դրվում:

Լիանա Աչիկյան.     Հիմնական և ամենակարևոր նախապայմանն է, որ դիմումատուն տիրրապետի գերազանց լեզվին (անգլերեն) և ունենա մասնագիտական ուղղվածություն: Անհրաժեշտ նախապայման է նաև մասնագիտական աշխատանքային փորձը, որը պետք է լինի առնվազն 3 տարի: Կազմակերպությունները մեծ խրախուսում են նաև  ակտիվ հասարակական գործունեությունը և պարբերաբար մասնակից են եղել տարբեր պրոյեկտների որպես կամավոր:

«Global Media Lab». - Մենք բոլորս գիտենք, որ այժմ բավականին դժվար է ստանալ վիզա արտասահման մեկնելու համար: Ինչպե՞ս է ձեր կազմակերպությունը լուծում այս խնդիրը: Խնդրում եմ մի փոքր ներկայացնել այն:

Լիանա Աչիկյան.    Դիմորդի փոխարեն կազմակերպության («Մասթեր Պլյուս») աշխատակիցներն են լրացնում անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը այդ թվում նաև Դեսպանատան: Գրագետ և հստակ լրացված մուտքի անդորագիրը մեծացնում է վիզա ստանալու հավանականությունը: Բացի այդ, ներկայանում եք հարցազրույցի անհրաժեշտ բոլոր փաստաղթերով, որը ևս մեծացնում է վիզա ստանալու շանսերը: Իհակե, լինում են նաև մերժումներ, որոնց դեպքում ևս տրվում են համապատասխան մասնագիտական ճիշտ մոտեցումներ, որը հնարավորություն է տալիս 2-րդ անգամ մուտքի անդորագիր ստանալու պայմանավորվածություն ձեռք բերել և ստանալ աշխատանքային վիզա:

«Global Media Lab». - Իսկ ի՞նչ կասեք ֆինանսական մասի վերաբերյալ: Որքա՞ն է կազմում պրակտիկայի վճարը:

Լիանա Աչիկյան.    Դիմորդը նախապես կազմակերպության («Մասթեր Պլյուս») հետ կնքում է երկկողմ պայմանագիր: Մասնակիցը վճարվող աշխատանքի դիմաց կստանա 12-18 ԱՄՆ դոլլար յուրաքանչյուր 1 ժամի համար: Կունենա շաբաթական 40 ժամ աշխատելու իրավունք:

Կացարանի և սննդի ծախսերը մասնակիցը անձամբ է հոգում:

«Global Media Lab». - Ինչքա՞ն  է աշխատանքային պրակտիկայի միջին տևողությունը և ո՞ր քաղաքներում են անցկացվում:

Լիանա Աչիկյան. Աշխատանքային պրակտիկայի միջին տևողությունը 6-12 ամիս է՝ կախված ծրագրից: Այս պահին առաջարկում ենք վճարվող և չվճարվող աշխատանք Կալիֆորնիա նահանգում, սակայն ծրագիրը միտում ունի նաև ընդլայնվելու:

«Global Media Lab». - Ո՞ր ոլորտի կազմակերպություններ են գերակշռում պրակտիկայի անցկացման ժամանակ:

Լիանա Աչիկյան.    Տվյալ պահին գերակշռող են բիզնեսի, մենեջմենթի, ֆինանսների և IT ոլորտնրն առաջարկող կազմակերպությունները:

«Global Media Lab». - Ի՞նչ կտա այս պրակտիկան մասնակցին հետագայում:

Լիանա Աչիկյան. Պրակտիկայի ամբողջ ընթացքում մասնակիցը կբարելավի մասնագիտական և աշխատանքային հմտությունները, կունենա կատարելագործվելու հնարավորություն, փորձի փոխանակում, որը կկիրառի Հայաստանում:

«Global Media Lab». - Իսկ ի՞նչ օրինակներ եք ունեցել մինչ այժմ ձեր պրակտիկայում, որոնց մասին կցանկանայիք խոսել:

Լիանա Աչիկյան.    Օրինակները տարաբնույթ են, որոնց մասին կպատմեմ անձամբ հանդիպման ժամանակ: Ուրախ կլինենք մեր 14 տարվա աշխատանքային փորձով և օրինակներով կիսվել մասնակիցների հետ և հույ ունենք բոլորը կստանան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:

Ֆորումին միանալ կարող եք և Դուք որպես կազմակերպություն, գրանցվելով այստեղ. https://globalmedialab.typeform.com/to/AYI3Ru

Իսկ որպես մասնակից` այստեղ. https://globalmedialab.typeform.com/to/Qo3ede

Նախագծի ֆեսբուքյան էջը` https://www.facebook.com/events/544759209064178/

 

 

 

 

Top ընթերցվածները
26 արտասահմանյան համալսարաններ ներկա կլինեն INTERNATIONAL EDUCATION SUMMIT Հայաստանում մայիսի 7-ին

IES-ը բացառիկ հնարավորություն է տալիս Քեզ ԱՆՎՃԱՐ ուսումդ շարունակելու, մասնագիտական կուրսերի մասնակցելու և ամառային դպրոցնում սովորելու աշխարհի 26 երկրներից մեկում

Armenia TV, Shant TV, H2 հեռուստաալիքների մեկնաբանումը Armenian Business Meeting-ի վերաբերյալ

«Armenian Business meeting»-ը լուսաբանվեց հայաստանյան առաջատար՝ «Արմենիա», «Շանթ» և «Հ2» հեռուստաընկերությունների պրոֆեսիոնալ մասնագետների կողմից:

Վիդեո
30
Հունվար, 2015
Նախագծի մենեջեր

Շտապ: Թափուր աշխատատեղեր Global Media Lab ընկերությունում: Վերջնաժամկետ՝ 7.04.2015

Աշխատանք
1
Ապրիլ, 2015
CV կազմելու 2015 թվականի տենդենցները

Նոր ժամանակաշրջանի CV-ի 17 օրինակ, որոնք անտարբեր չեն թողել ոչ մի գործատուի և HR-մասնագետի

Աշխատանք
10
Մարտ, 2015
Ի՞նչը միավորեց Ucom, Braind և Pepsi ընկերություններին նոյեմբերի 28-ին

Ucom, Braind և Pepsi ընկերությունների ղեկավարները Marketers Community-ում

GML Academy
5
Դեկտեմ․, 2015